Այսօր ԱԺ արատահերթ նիստում քվեարկության դրվեց Կառավարութան կողմից «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծերի փաթեթը: Այն ընդունվեց 98 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ դեմ է նախագծին, սակայն չի մասնակցի քվեարկությանը:
ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը հայտարարեցին, որ իրենք շփոթել են, կողմ են քվեարկել, այնպես որ իրենց ձայները եւս հաշվեն որպես դեմ: Դեմ ձայները դարձան չորս: