▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 նախանշան, որ տղամարդը սիրում է ձեզ

Wedding.am-ը ներկայացնում է 10 նախանշան, որով դուք ինքներդ կարող եք հասկանալ, որ նա ձեզ սիրում է:

1. Եթե ձեր սիրելին հպարտությամբ իր ընկերներին, հարազատներին պատմում է նույնիսկ ձեր ամենափոքրիկ հաջողությունների մասին, վստահ եղեք, որ նա ձեզ անսահման սիրում է: 

2. Սիրելի կինը միշտ ամենացանկալի կինն է` անկախ նրա ավելորդ քաշից կամ չլվացված մազերից:

3. Տղամարդը, որի համար դուք իսկապես ամենաթանկն եք, երբեք ձեզ չի լքի հիվանդության կամ վտանգի մեջ:

4. Ֆինանսականը նույնպես կարող է շատ բան պատմել: Եթե, օրինակ, ձեր ծննդյան օրը դուք նրանից, օրինակ, ատամի խոզանակ եք ստացել, ապա արժե մի պահ մտածել` արդյո՞ք դա սիրո նշանն է:

5. Տղամարդը, ով իսկապես սիրում է, երբեք չի դավաճանի:

6. Նա ցանկանում է ձերբազատվել վատ սովորություններից. լավ նշան է: Եթե, օրինակ, տղամարդը ձեր ցանկությամբ փորձում է թողնել ծխելը, ժամանակին տուն գալ, նշանակում է, սիրում է:

7. Նա փոքր-ինչ խանդում է ձեզ այլ տղամարդկանց: Ուրախանալ է պետք, սիրելի կանայք! 

8. Տղամարդը, ով իրականացնում է ձեր բոլոր կամակորությունները, նույնիսկ ամենանիրագործելիները, անշուշտ, սիրում է ձեզ:

9. Հաճախ դուք նկատում եք ձեզ ուղղված մանրազնին ու խորաթափանց հայացքը: Սիրող տղամարդը միշտ հետևում է իր կնոջը:

10. Նրա համար դուք ամենա-ամենան եք` չնայած բոլոր հիստերիաներին, դիմահարդարման բացակայությանը և ոչ հաճելի անցյալին: Վստահ եղեք, որ նա ձեզ սիրում է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին