▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 մականուն, որ երբեք չեք հանդիպի հայ պաշտոնյայի մոտ

armcomedy.com-ը գրում է. 10 մականուն, որ երբեք չեք հանդիպի հայ պաշտոնյայի մոտ

Մոզգ – Սովորաբար այսպիսի մականուն են ունենում դպրոցում շատ լավ  սովորած մարդիկ, իսկ մեզ մոտ նման պաշտոնյաներ կամ չկան, կամ էլ կան,  բայց մականուն չունեն։

 Չոփ – Այո, շատ դժվար է պատկերացնել նիհար օլիգարխի, որին բոլորը «Չոփ»  կասեն։

 Հեծո – Ուղղակի անհնար է պատկերացնել հայ պաշտոնյայի, որը ոչ միայն  հեծանիվով կգնա գործի, այլև այնքան կսիրի այդ փոխադրամիջոցը, որ նրան  «Հեծո» ասեն։ 

Կյաժ – Հա ի՞նչ, դուք տեսե՞լ եք շիկահեր մականունավոր պաշտոնյայի։

Ռոբին Հուդ – Հայ պաշտոնյա, որը վերցնում է հարուստներից ու տալիս աղքատների՞ն. չէ, չենք լսել։

Գիրք - Եթե կա պաշտոնյա, որը զբաղվում է գրքի բիզնեսով, խնդրում ենք` վերցրե՛ք այս մականունը. մի տեսակ գեղեցիկ կոնտրաստ կստացվի։

Բիբեր – Մի քիչ սուբյեկտիվ է. եթե կա հայ պաշտոնյա, որն ուղղակի խելագարվում է Ջասթին Բիբերի համար, ներողություն ենք խնդրում, այս կետը կհանենք։

Վինեգրետ – Դժվար թե հայ պաշտոնյան փոխարինի ավանդական քյաբաբը աղցանային աշխարհի չարիքով։

Ստատուս – Պաշտոնյա, որն ավելի շատ հայտնի է իր ֆեյսբուքյան ստատուսներով, քան գործունեությամբ… Չնայած… Ինչևէ, համենայն դեպս չկա նման մականուն։

Շաքար – Տեսականորեն հնարավոր մականուն է, սակայն միակ մարդը, ով կարող էր այս մականունից ունենալ, հայտնի է մի փոքր այլ մականունով։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին