Լրագրող Մհեր Ղալեչյանը ներկայացրել է 10 իրադարձություն, որոնց մասին եթե տարվա սկզբում որևէ մեկն ասեր, խելագար կհամարեին.
1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս
2. Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվում
3. Հայկ Մարությանը՝ Երևանի քաղաքապետ
4. Ռոբերտ Քոչարյանը կալանավորվում է
5. ԱԺ և նախագահական նստավայրի տարածքներում քաղաքացիները ազատ զբոսնում են
6. ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում 5 տոկոս էլ չի հավաքում
7. Շմայսը կամավոր հանձնում է իր զենքերը
8. Նախարարը մետրո է նստում
9. Հանրային հեռուստատեսությամբ քաղաքական բոլոր ուժերի ղեկավարները ուղիղ եթերում բանավիճում են
10. ՀՀԿ-ն հայտարարում է «Մերժիր Նիկոլին» նախաձեռնության մասին: