wedding.am-ը գրում է. 39-ամյա ամերիկուհի Լիանա Բարենտոսին դատում են խարդախության համար. նա ամուսնացել է 10 անգամ միաժամանակ` առանց ամուսնալուծվելու նախորդ ամուսիններից, իսկ ապագա ամուսիններից և ոչ ոք այդ մասին չի իմացել:
Այդպես սկսած 1999-իս այս կինը ամուսնացել է բոլոր այն տղամարդկանց հետ, ովքեր իրեն ամուսնության առաջարկ են արել` առանց գլխի ընկնելու, որ իրենք ոչ առաջինն են, ոչ վերջինը:
Կնոջը հաջողվել է այդ ամուսնությունները գրանցել` կեղծելով իր անունն ու ազգանունը:Սակայն պետք է նշել, որ Լիանայի ամուսիններն էլ "հրեշտակներ" չէին, և նրանց մեծամասնությունը վերջինիս հետ ամուսնացել են քաղաքացիություն ստանալու համար:
Այժմ այս կնոջը սպառնում է 4 տարվա ազատազրկում: