▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10-ամյա տղան իր ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմում նահատակված շենգավիթցի հերոսներին

Օգոստոսի 25-ին Շենգավիթ վարչական շրջանի սպորտդպրոցում հերթական անգամ տեղի ունեցավ 10-ամյա ռեկորդակիր Առաքել Պետրոսյանի հերթական ռեկորդի գրանցումը Դյուցազնագրքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախկինում 2 ռեկորդներ գրանցած փոքրիկ Առաքելը այս անգամ այն նվիրեց Շենգավիթ համայնքից բոլոր նահատակված ու լեգենդ դարձած հերոս տղաների հիշատակին:

Միջոցառմանը ներկա էին նաև հերոսածին մայրեր։ Այդ օրը Առաքելը կցագնդերով կախ դրությունից ծալում դեպի ուսագոտի վարժություն կատարեց 2230 անգամ՝ 25 րոպեում: 

Ավելի վաղ, ինստագրամյան իր էջում, Առաքելի հետ և միջոցառումից տեսանյութ էր ներկայացրել հաղորդավարուհի Դինա Ակոպովնան։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին