▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 տարեկան Լևոնը պետք է բուժվի Գերմանիայում. ընտանիքն օգնության կարիք ունի

Մոտ 4 ամիս առաջ մեր 1 տարեկան Լևոնը ծայրահեղ ծանր վիճակում հայտնվեց վերակենդանացման բաժանմունքում։ Մինչև այժմ գտնվում է այնտեղ։ Երկու ամիս առաջ բուժող բժիշկը հայտարարեց, որ իր ախտորոշած հիվանդությունը բուժման ենթակա չէ։

Բժիշկները կասկածում էին նեյրո-մեթաբոլիկ գենետիկ խանգարում, որը սակայն չհաստատվեց թե՛Երևանում և թե՛ Մոսկվայում անցկացված մի շարք, այդ թվում նաև գենետիկ հետազոտությունների արդյունքներով։ Բայց միևնույն է նոր դիագնոզի հաստատման ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում, և Լևոնը ստանում է միայն սիմպտոմատիկ բուժում՝ վերակենդանացման բաժանմունքում։

Կա, իրո՛ք կա հավանականություն, որ սա մի հիվանդություն է, որը հնարավոր է բուժել, բայց որը Հայաստանում հնարավոր չէ ախտորոշել։
Կան բժիշկներ, որոնք անկախ բուժող բժշկի հոռետեսական կանխատեսումներից, պնդում են, որ երեխան պետք է հետազոտվի արտասահմանում՝ հստակ ախտորոշում ստանալու համար։

/filemanager/uploads/Levon.jpg

Մենք ընտրեցինք այդ տարբերակը։ Բնականաբար։

Վերջին երկու ամիսների ընթացքում բազմաթիվ նամակներ ենք գրել մի շարք եվրոպական կլինիկաների։ Մերժումներ էինք ստանում՝ հիմնականում պայմանավորված ստացիոնար պայմաններում հետազոտությունների մեծ հերթերով։ Ամեն նոր բացասական պատասխանի հետ հույսի մի կտոր էր մարում։

Մի քանի շաբաթ առաջ արձագանքեց Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան (Գերմանիա)։ Պատրաստ են ընդունել մեզ՝ հետազոտելու, ախտորոշելու և հնարավոր բուժում նշանակելու նպատակով։

Սա հույս է։ Բայց նաև շատ լուրջ փորձություն՝ ֆինանսական տեսանկյունից։ Նախնական գումարը կազմում է 29,000 եվրո (32,000 դոլար), որը ներառում է 3-շաբաթյա ստացիոնար պայմաններում մի շարք հետազոտություններ և հետագա բուժման պլան, ևս 5,000 դոլար կարժենա երեխայի տեղափոխությունը։ Այս պահին մենք կարողացել ենք հայթայթել 12,000 դոլար, պակասում է՝ 25,000:
Մենք դիմում ենք ձեր՝ մերձավորների օգնությանը։

Idram: 888782558

Լևոնի ընտանիք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին