▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 օրում Twitter-ում #ArmenianGenocide ու #ArmGenocide100 հեշթեգերն օգտագործվել են 8826 անգամ

Երեկվանից ստացել եմ հնարավորություն օգտվելու Twitter Curator համակարգից, որը պաշտոնական ճշգրիտ համարվող գործիք է ստանալու թվիթերյան վիճակագրություն։

Ոչ ամբողջական 24 ժամվա ընթացքում Թվիթերում  #ArmenianGenocide ու #ArmGenocide100 հեշթեգերը օգտագործվել է 8826 անգամ։ Հաշվարկն ամեն դեպքում թերի է, քանի որ ներառված չի պատարագի բուն ընթացքում գրված թվիթերն ու դրան հաջորդող մի քանի ժամերի։

Գրողների 63 տոկոսը տղամարդիկ են, 30 տոկոսը կանայք։ Մնացածը սեռը չեն նշել։ Հիմնականում գրել են արևմտյան Եվրոպայի երկրներում, ԱՄՆ-ում ու Կանադայում։

Ամենաշատը օգտագործվել է ոմն @egyptaccount հաշիվի անունի հետ մեկտեղ, որն ունի մոտ 150 հազար հետևող ու գրում է արաբերեն։ Այնուհետև Հռոմի Պապի պաշտոնական հաշվի հետ է կիրառվել՝ @pontifex: 

Մի խոսքով հետաքրքիր գործիք է։ Կգրեմ այստեղ ժամանակ առ ժամանակ տարբեր արդյունքի մասին։

Հ.Գ. Թարգեք ֆեյսբուքը, գնացինք թվիթեր:

Սեդրակ Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին