▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 մլն դրամից ավելի խաղադրույք կատարողների տվյալները գրանցելու են.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է կազինոների եւ ինտերնետային շահումով խաղերի «ակտիվ» մասնակիցների նույնականացման վերաբերյալ որոշման մի նախագիծ: Խոսքը ավելի քան 1 միլիոն դրամ խաղադրույք անողների մասին է:

Ըստ որոշման նախագծի՝ բոլոր կազինոները եւ ինտերնետային շահումով խաղերի կազմակերպիչները այս տարվա հուլիսի 1-ից պարտավոր են լինելու գրանցել մեկ միլիոն եւ ավելի խաղադրույք կատարող անձանց, ունենալ նրանց ճշգրիտ տվյալները, պահել նրանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: Սակայն որոշման նախագծից պարզ չեն դառնում այն մեխանիզմները, որոնք թույլ չեն տա կազմակերպիչներին խուսափել նման պարտավորությունից:

Այսինքն հասկանալի չի, թե ինչպես կարող են պատկան մարմինները վերահսկել, թե արդյոք կազինոյի աշխատակիցները գրանցեցին խոշոր խաղադրույք իրականացրած այս կամ այն պաշտոնյայի անձնական տվյալները: Այս որոշման ընդունումը կառավարությունը հիմնավորում է փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին