Պատահաբար տեսա «1 ժամով անջատենք էլեկտրականությունը՝ ի նշան բողոքի» կոչը` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Ժողովուրդ ջան, մեզ մոտ, Երևանից դուրս լույսն անջատվում է օրական մի քանի անգամ ու հաճախ է լինում, որ ժամերով: Ու հանկարծ եթե քամի եղավ, պաաաահ, հաստատ լույս ժամերով չի լինի: Հաճախակի այդ անջատումներից անգամ տեխնիկան է ավերվում: Այնպես որ էլ-ցանցերին, հատկապես Երևանից դուրս, այդպես չես զարմացնի: Կներեք, բայց ախմախ կոչա: Տեսնես քանի հոգի է դրան հետևել ու կարծել, թե լուրջ բան է անում, վնաս հասցնում թալանչիներին: Ուրիշ օրիգինալ կոչեր չկա՞ն: Օրինակ կարելի է որտեղ «պաստանցիա» հանդիպել, տրաքացնել, գոնե ձայնից ու կայծերից հաճույք կարելի է ստանալ ու ամիսներով մնալ մթության մեջ, կայֆ բռնել: Թե չէ մի ժամով լույսերն անջատեք, լավ էլի:
Հ.Գ Ի դեպ, ասվում է, որ այդպես կկպնենք էլցանցերի գրպանին իբր, քանի որ մեկ ժամ հոսանք չենք օգտագործի: Բա եղավ, իրանք մեր գրպանին կպնեն ամեն օր, մենք իրենց գրպանին ընդամենը մեկ ժամ: Այ քեզ լոգիկա: Գրպանին կպնելը պիտի համարժեք լինի ժող, ուստի լավ կլիներ, որ կոչ անեիք ընդհանրապես հրաժարվել էլեկտրաէներգիայից: