Աշխարհում շատ հավաքականներ ու գրանդ ակումբներ կան, որ երբ դրանց խաղը չի ստացվում, կամ երբ այդ թիմերի առաջատար խաղացողները սկսում են ոչ թե ֆուտբոլ, այլ բոուլինգ խաղալ, ապա երկրպագուները, փորձագետները և մամուլը արդարացիորեն սկսում են շատ խիստ, երբեմն նույնիսկ չափից շատ խիստ, քննադատել ոչ միայն մարզչին, այլև իրենց պաշտած համաշխարհային մակարդակ ունեցող ֆուտբոլիստներին:
Ու դրա մեջ ոչ մի արտառոց բան ոչ ոք չի տեսնում: Հակառակը նույն այդ առաջատար ֆուտբոլիստները սկսում են հետևություններ անել: Իսկ մեր մոտ միջին վիճակագրական մի երկու ֆուտբոլիստի հավասարեցրել են Մեսսիին ու Ռոնալդուին, դա քիչ է, մի հատ էլ անձեռնմխելի են սարքել՝ նրանց քննադատելը տաբու է:
Ու երբ այդ ֆուտբոլիստները մի ամբողջ հավաքականի խաղ պրավալ են տալիս շատ քիչ մարդիկ են գտնվում, որ քննադատում են այդ հարգարժան ֆուտբոլիստներին, մեծ մասն ամեն անգամ մեղադրում է մարզչին, մրցավարին, դարպասի հետևում կանգնած գնդակ բերող պատանուն կամ եսիմ էլ ում, բայց ոչ այդ ֆուտբոլիստներին: Դրա համար էլ այդ ֆուտբոլիստներին սկսում է թվալ, թե իրենք իրոք Պելե են ու իրենք երբեք չեն սխալվում: