▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

... Ովքեր կիսամտածված քայլերով կփորձեն տանել ձեզ նոր հուսալքության

ՄԵՐ ԵՐԿՐԻ ՎԻՃԱԿՆ ԱՂԵՏԱԼԻ Է,ՙ ԵՎ ՎԱՂՈՒՑ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՍՏԵՂԾԵԼ ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱՓՈԽԵԼՈՒ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Իմ խոսքերը չեն համընկնում ձեր հույզերին, ձգտումներին, նպատակներին, և դուք ինձ չեք սիրում: Դուք ինձ պիտակներ եք կպցնում սկսած 1997 թվականից:
Հարցն այն է, որ ես էլ ունեմ ձեր ձգտումը, նպատակը: Բայց նաև տեսնում եմ, որ այս կերպ ընթանալով՝ դուք ոչ միայն չեք հասնելու ձեր նպատակին, ինչպես չեք հասել նախկինում, այլև ձեզ խոր հուսահատություն է համակելու, ինչպես եղել է նախորդ շարժումների ժամանակ: Ես ընդամենն ուզում եմ օգնած լինել ձեզ, որ ձեզ սպասվող հուսահատությունը տանելի լինի ձեր համար: Քանի որ ես ձեզ սիրում եմ:

Ես ինձ մեղավոր եմ համարում, որ նախորդ շարժումների ժամանակ բավարար կոշտ դիրքորոշում չեմ դրսևորել կիսամտածված քայլերի տանող առաջնորդների հանդեպ, ու շատերդ հոգեպես ջարդվել եք այն ժամանակ: Իսկ այն ժամանակ ես բավարարվում էի մեկ-երկու հրապարակումով , ձեր առաջնորդներին իմ ուսումնասիրությունները ներկայացնելով, որոնք հիմնավորում էին իրենց նախաձեռնած շարժումների պարտության անխուսափելիությունը:

Այս անգամ ու այսուհետ կոշտ եմ վերաբերվելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կիսամտածված քայլերով կփորձեն տանել ձեզ նոր հուսալքության:

Մեր երկրի վիճակն աղետալի է, և վաղուց ժամանակն է ստեղծել երկիրը վերափոխելու իրատեսական ծրագիր:

 

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին