Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր իր երկիրը կստորագրի միայն այն ժամանակ, երբ տնտեսապես պատրաստ լինի դրան։
Ուկրաինայի պաշտոնյաներն ակնարկում են, որ իրենց պետք է մոտ երկու հայուր միլիարդ դոլար, ինչի դիմաց էլ՝ կինտեգրվեն Եվրոպային։
Յանուկովիչը մտադիր է երկու տարի հետո վերարտադրալ իր իշխանությունը՝ տնտեսական կայուն վիճակ ապահովելով։ Սա պրագմատիկ հաշվարկ է, եթե նկատի ունենանք, որ Ուկրաինայի գործող նախագահին բնորոշ է կոմերսանտի մտածողությունը։
Սակայն ակնհատ է, որ Ուկրաինան դեպի Մաքսային միություն չի գնալու և հակված է առևտուր անել եվրոպացիների հետ։
Սերժ Սարգսյանին մանևրելու հնարավորություն անգամ չտրվեց. Հայաստանը «տրվեց» Մաքսային միությանը՝ առանց պաշտոնյաների հրապարակային բացատրությունների։
Մեր պարագայում, իհարկե՝ դեր խաղաց տարածաշրջանի միլիտարիզացիան, սակայն հայ–ռուսական հարաբերությունների տրամաբանությունն ու ուղղահայացը կասկածի տակ են դնում Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգության ապահովումը։
Ռուսաստանը մեր գործընկերը չէ՝ «զոն նայողն» է ու վախենամ՝ մեր հաշվին լուծի կենսական շատ հարցեր, այդ թվում՝ ԼՂ խնդիրը։