Մայիսի 15-ին, ժամը 23.58-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ընկերությունում:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ» աստիճան:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «3-րդ» աստիճան:
Դեպքի վայր է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱ տեսչության 1-ին կարգի մասնագետ Ժ.Սարգսյանը:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը, ՀՓՋ-ի ԳԾՊԾ օղակը:
Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱ տեսչության 1-ին կարգի մասնագետ Կ.Կարապետյանը:
Դեպքի վայրում են գտնվել ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գ-տ Հ.Եմիշյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՕԿՎ պետի տեղակալ - ՃԿԿ պետ փ/ծ գ-տ Հ.Խանգելդյանը, ԵՓՎ պետ փ/ծ գ-տ Մ.Ղազարյանը, ԵՓՎ պետի տեղակալ փ/ծ փ/գ-տ Դ.Մարտիրոսյանը, ՓՈՒՎ պետ փ/ծ գ-տ Պ.Գյոզալյանը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02», «1-03», էլ. ցանցի և ՃՈ-ի հերթապահները:
Տուժածներ չկան: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: