▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորոված, խաշ, քյաբաբ...Իսկ հոգևոր սնունդից՝ մատաղի միս...

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը չի ցանկանում հրաժարական տալ ու ասում է, թե մի բան գիտի` «աշխատում է հնարավորինս իր ջանքերը դնել , որպեսզի հայ մշակույթը անցնի իրեն պատիվ բերող ճանապարհով...»:

Այս մտքի մասին վերջում՝ իսկ հիմա Հասմիկ Պողոսյանի խոսքի այլ հատվածի մասին. Նա ասում է, թե ինքը պատրաստ է լսել քննադատություն ու , իբրև օրինակ, բերում է  պետական հուշարձաններ համարվող  ու պատմական արժեք ներկայացնող շենքերի  մասին բողոքները միշտ լսել է ու փորձել, իր հնարավորության սահմաններում, օգնել: 

Պետական հուշարձան քանդելն ու այն սեփականաշնորհելն, իմ համար, գրեթե նույն բանն են: Ու Հասմիկ Պողոսյանը լավ կլինի, ի վերջո, անդրադառնա մամուլի հրապարակամումներին, ըստ որի պետական հուշաշարձան համարվող ԱՕԿՍ-ի շենքը դեռևս 2001-ին սեփականաշնորհել են Մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանը և հենց ինքը՝  Մշակույթի գործող նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ու դրությունն ամենևին չի փրկում այն պարզաբանումը, որ շենքի պահպանման հետ կապված խնդիրները հոգալու համար դրա մի մասը տրվել է վարձակալության. ԱՕԿՍ-ում գլամուրային ինչ-որ սրճարան է գործում:

Ցավալին հենց այդ է, որ վերջին տարիներին մշակույթը ոմանք խառնել են գլամուրի հետ, հոգևոր սնունդ ասելով՝ մարդիկ դրա համն են փորձում  պատկերացնել: 

Տեղին է հիշել մեր օրերում տարածում գտած մի անեկդոտ.

Մի պաշտոնյայի հարցնում են.

- Ի՞նչ ուտելիք եք սիրում:

- Խորոված, խաշ, քյաբաբ, տոլմա:

- Իսկ հոգևոր սննդի՞ց:

- Հոգևոր սննդից սիրում եմ մատաղի միս:

 

Իսկ մեր ժամանակների մասի՞ն չէր գուժում Իսահակյանը՝ Ես Ձեզ ասում եմ՝ Կգա հոգու սով.....

Ինչ վերաբերում է Հասմիկ Պողոսյանի խոսքին, որով սկսեցի այս նյութը....Հայ մշակույթը միշտ էլ անցել է իրեն պատիվ բերող ճանապարհով...Հայ մշակույթն արդեն պատիվ է...Մշակույթի պատասխանատուները պետք է մտածեն՝ ինչպես աշխատել, որպեսզի մարդիկ իրենց պատվով հիշեն....

 

Հեղինակ՝ 

Ա. Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее