Բաց նամակով «Առավոտ» թերթին է դիմել քաղաքացի Արսեն Աբրահամյանը` ներակայցնելով իր հետ տեղի ունեցածը:
Քաղաքացին գրում է. «Ինձ անհրաժեշտ էր պարտքով փող վերցնել: Եվ այդ առիթով ինձ ծանոթացրեցին ոմն Արմեն Հարությունյանի հետ, որը տոկոսով փող էր տալիս:
Գրավի առարկա թողնելով Պուշկինի 51/18 հասցեում գտնվող իմ արվեստանոցը` կազմվեց առքուվաճառքի շինծու պայմանագիր, որն ի սկզբանե առ ոչինչ գործարք էր:
2007թ. ես Արմենից ստացա 8000 ԱՄՆ դոլար` ամսական 4 տոկոս տոկոսադրույքով: Պարբերաբար մուծելով պարտքս` վերջապես 2009թ. կարողացա փակել իմ ամբողջ պարտքը` մայր գումարն իր տոկոսներով, որը կազմում էր 17 890 ԱՄՆ դոլար: Սակայն Արմենը խուսափում էր տարածքս վերաձևակերպել իմ անունով:
2011թ. մարտին ես դիմեցի Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատարանում պարզ դարձավ, որ Արմենն, իմ տարածքը գրավի առարկա դարձնելով ոմն Վանիկ Զաքարյանի մոտ, տոկոսով 10 700 դրամ պարտք է վերցրել ու չի վերադարձրել: Անսպասելիորեն իմացանք, որ Ա.Հարությունյանին ձերբակալել են ու սնանկ ճանաչել: Եվ այդ պատճառով դատարանն իմ գործը կարճեց»:
Սակայն խնդիրն այսքանով չի ավարտվում: Ըստ քաղաքացու` նոտար Սուսաննա Դանիելյանը հաստատել է արգելանքի տակ դրած գույքի իրացման պայմանագիրը, իսկ Կենտրոն կադաստրի աշխատակիցները արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ կատարել են պետական գրանցում: