▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգեն Սարգսյանի ընտանիքը

Wnews.am-ը գրում է.

Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է.  Վազգեն Սարգսյան  

Այսօր  Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։

 Սպարապետը ծնվել է Արարատի շրջանի (ներկայումս՝ ՀՀ Արարատի մարզ) Արարատ գյուղում։

Ապրում էին հինգ հոգով՝  հայրը՝ Զավեն Սարգսյանը, մայրը՝ Գրետա Սարգսյանը, եղբայրները՝ Արամ և Արմեն Սարգսյանները։

Վազգեն Սարգսյանը հայրը ծառայող էր, իսկ մայրը` Գրետա մայրիկը, ուսուցչուհի է եղել և դասավանդել է «Հայրենի բնություն» առարկան: Դպրոցում պատանի Վազգենին մի քանի անգամ «դասատուի տղա» են անվանել, ինչի համար էլ, ցանկացել է ուրիշ դպրոցում սովորել: Չէր ուզում իր և դասընկերների միջև խտրականություն դրվի: Դպրոցն ավարտել է ամենաբարձր գնահատականներով, շատ ինքնուրույն էր:  Ընտանիքից թաքուն  Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը թողել՝ Ֆիզկուլտուրայի ինստիտուտ է ընդունվել։

Վազգեն Սարգսյանի  պապն առավոտից երեկո աշխատում էր հողամասում: Առավոտը վեցին արթանում էր ու գնում այգի: Բոլորին զարմանք էր պատճառում նրա մշակած այգին: Ասում էին՝ կարծես մաղով մաղված լինի:  Վազգենը միակ թոռն էր, որ այդպես հողը սիրում էր: Սիրում էր այդ աշխատանքը ու հաճույքով էր անում:

Վազգեն Սարգսյանը դեռ մանկուց լիդեր է եղել եւ եղբայրներով փորձել են նմանվել հենց նրան: Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, պատմում է.  «Եթե նա մի գիրք էր կարդում, ապա մենք  էլ հետեւել էինք նրան։ Սպարապետը միշտ սպորտային է եղել եւ ծանր է տարել պարտությունները։ Նա տարված էր  ֆուտբոլով: Նույնիսկ տան մեջ, մեր երեխաներին հավաքում ու ֆուտբոլ էր խաղում: Իմ սիրտը կանգնում էր, որ տները այդքան չարչարվել, վերանորոգել եմ, սեղանը քաշում էր ու սկսում էր երեխաների հետ տան մեջ ֆուտբոլ խաղալ»:

Սիրո թեմայով Սպարապետի ընտանիքում ծնողների մոտ չեն խոսել, քանի որ ամաչել են. եղբայրները սիրել են իրենց զգացմունքներն արտահայտել սիրային նամակներով եւ այդ առումով, ինչպես եղբայրն է պատմում, Վազհեն Սարգսյանը «գործի վարպետ էր». նրա նամակները կատարելություն էին:

Վազգեն Սարգսյանի տուն թանգարանում  ցուցափեղկերից մեկի տակ ամուսնական մատանի է  դրված։  Վազգեն Սարգսյանի մայրական տատիկի նվերն է եղել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее