▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» անթույլատրելի է համարում Միհրան Պողոսյանի գործի կոծկումը

 

a1plus.am-ը գրում է. 2017թ․ հունվարի 23-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացել ԴԱՀԿ  նախկին պետ, ՀՀ  գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 4-ին «hetq.am» էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը):

Լրատվամիջոցի հրապարակման համաձայն, Մ.Պողոսյանը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ»  (Hopkinten Trading Incorporated) և «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.): Ընդ որում, առաջին երկու ընկերությունների բաժնեմասը նա ստանձնել է 2011թ. մարտ ամսին, այսինքն` այն ժամանակ, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը:

Քրեական գործի վարույթը կարճելու նախաքննական մարմնի հիմնավորումն այն է, որ  իրավական օգնություն հայցելու մասին ՀՔԾ-ի միջնորդությունները Պանամայի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության իրավապահ իրավասու մարմինների կողմից չեն բավարարվել կամ շուրջ ութ ամիս տևած նախաքննության ընթացքում որևէ պատասխան չի ստացվել: Արդյունքում, վարույթ իրականացնող մարմինը, հիմք ընդունելով օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների պատասխանի բացակայությունը, եկել է այն եզրահանգման, որ Միհրան Պողոսյանի արարքներում հանցակազմն առկա չէ: Իսկ ինքը՝ Միհրան Պողոսյանն ընդհանրապես թյուրիմացություն է համարում օֆշորային սկանդալի հետ կապված ողջ պատմությունը:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее