Թարմացված․ Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի ընթացքում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քիչ առաջ պաշտոնապես հրավիրեց Թուրքիային ներգրավվել «տարածաշրջանային առաջնորդությանը»: Կլաարը նաև հայտարարեց, որ «Անկարան կարող է լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանի հաղորդակցուղիների բացման գործում»:
Եվրոպան փաստորեն բացում է խաղաքարտերը: Այն, ինչ այսօր հնչում է որպես հրավեր, իրականում վաղուց գոյություն ունեցող իրողություն է: Նախորդ գրառման մեջ մենք արդեն նշել ենք, որ Հարավային Կովկասում Թուրքիան ու Արևմուտքը միասնական ճակատով են հանդես գալիս: Հայաստանի իշխանություններն էլ վերածվել են այդ դաշինքի հլու հնազանդ կամակատարի:
Ճիշտ այն պահին, երբ Կլաարը Թուրքիային է հանձնում Հարավային Կովկասի՝ այդ թվում նաև Հայաստանի առաջնորդությունը, Ռուբեն Ռուբինյանը ռեվերանսներ է անում Սերդար Քըլըչին: Նա ասում է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը և սահմանների բացմանը հենց այս պահին, այսօր, վաղը: «Եթե Սերդարը համաձայնի, կարող ենք հիմա էլ հայտարարել և այս ֆորումը դարձնել պատմական», - ասում է ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնող լաման:
@Կանչ Տելեգրամյան Ալիք
***
Թուրքիան կարող է օգնել՝ խաղաղություն հաստատելու Հարավային Կովկասում։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Թարմացված․ Եվրոմիությունը հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ջանքերին։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ |