Թուրքիայի Վան նահանգի Էրճիշի շրջանում ծնված գառնուկը ցնցել է բնակիչներին: Այս մասին գրում է «Արմենպրեսս»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին:
Անցած գիշեր Բայրամլը գյուղում Սեյիդխան Դեմիրի մասնավոր տնտեսությունում ոչխարներից մեկը վիժել է, երբ գառնուկի դեմքը նմանվել է զարգացման ընթացքում գտնվող մարդկային ձեւավորվող սաղմի: Սարսափած բնակիչները հողին են հանձնել սատկած ծնված գառնուկին: