Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 16-ին մի խումբ երևանցիներ բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց` բողոքելով, որ էլիտար շենքերում բնակարաններ են գնել` վճարել ամբողջական արժեքի մոտ 80 տոկոսը, սակայն մինչ այժմ սեփականության վկայական չեն ստացել, իսկ մի քանի օր առաջ էլ տեղեկացել են, որ շենքը գրավի տակ է դրված: Բնակիչները այսօր էլ նամակ էին հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Նույն շենքի բնակինչենը և Փափազյան 118 շենքի բնակիչներ այսօր ևս բողոքի ակցիա են կազմակերպել Ֆինանսների նախարարության շենքի մոտ` պահանջելով իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ–ից ձեռք բերած բնակարանները։
Առավել մանրամասն` lurer.com-ի տեսանյութերում: