Գյումրեցի երկրպագուների Բաց նամակը ՀՀ Ոստիկանությանը և Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային.
«Այն, ինչ կատարվեց երեկ, այլ բառով քան «խայտառակություն» հնարավոր չէ որակել: Մենք, որպես Հայաստանի ֆուտբոլի հավաքականի սրտացավ երկրպագուներ, գնել էինք Հայաստան-Չեխիա խաղի տոմսեր և Գյումրիիցեկել էինք Երևան՝ դիտելու խաղը և երկրպագելու մեր հավաքականը:
Սակայն մարզադաշտի դիմաց մեզ «դիմավորեցին» ոստիկանների հոծ շարքերը, որոնք, ի զարմանս բոլորիս, թույլ չտվեցին մեզ ներս մտնել, այն դեպքում, երբ մեր ձեռքին առկա էին Հայաստան-Չեխիա խաղի տոմսերը գնված Վ.Սարգսյանի անվան մարզադաշտի դրամարկղից:
Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի դիմաց խաղից առաջ սկսվեց իսկական հրմշտոց, ինչի արդյունքում մի քանի հարյուր մարդիկ, տոմսերը ձեռքերին, չկարողացան ներս մտնել մարզադաշտ: Իսկ պատճառը մեզ համար այդպեսէլ մնաց չբացահայտված:
Ընդ որում, եթե սկզբում ոստիկանության աշխատակիցները իրենց վարքը բացատրում էին նրանով, որ պետքէ մի փոքր սպասել, մինչև մարզադաշտի ներսում հանդարտվեն (այդպես «մի փոքր սպասելով» անցավ առաջին խաղակեսը, ), ապա երկրորդ խաղակեսը սկսելուց առաջ մի քանի հարյուր երկրպագուներ, հասկանալով որ իրենց վիճակված չէ դիտել այնխաղը, որի համար տոմսեր են գտնել, փորձեցին ներս մտնել մարզադաշտ, սակայն այստեղ արդեն նրանց «դիմավորեցին» ոստիկանության հավելյալ հոծ շարքեր: Տպավորությունն այնպիսին էր, որ մենք ինչ-որ հակասահմանադրական գործողություն էինք փորձում իրականացնել իսկ ոստիակնները փորձում էին կանխարգելել դա:
Ի դեպ, երկորդ խաղակեսը սկսելուց հետո Ոստիկանության փոխգնդապետ Մովսիսյանը ուղղակիորեն նշեց, որ մեզ չեն թողնում ներս մտնել, քանի որ մտնելով ներս, տեսնելու ենք, որ մեր՝ տոմսերով նախատեսված տեղերում այլ մարդիկ են նստած և նոր բախումներ ու հրմշտոցներ են սկսելու: Հարց. Իսկ ինչո՞ւ մեր' տոմսերով նախատեսված տեղերույմ այլ մարդիկ պետքէնստած լինեին. Ոստիկանները առանց տոմսերի անձա՞նց էին ներս թողել, թե՞ նախատեսված քանակից ավելի տոմսեր էին վաճառվել:
Ինչևէ, ցավալի է նշել, որ Ոստիկանության համակարգի բարեփոխումների մասին ամենօրյա հավաստիացումներից հետո ականատես ենք լինում նման դեպքերի, և սա այն դեպքում, երբ բազմաթիվ մարդիկ եկել էին Հայաստանի այլ քաղաքներից, որպեսզի դիտեին խաղը, և այդպեսէլ չկարողացան, իսկ որոշ դեպքերում այդ քաղաքները հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա են Երևանից: Կային նաև բազամթիվ մարդիկ Ջավախքից, որոնք նույնպես չկարողացան ներս մտնել: Չենք էլ ուզում անդրադառնալ հրմշտոցի ժամանակ մարդկանց ուշաթափություններին և ինքնազգացողության կտրուկ վատացմանը, և սա այն դեպքում, երբ մարդիկ ընդամենը ուզում էին իրնեց գնված տոմսերով մտնել մարզադաշտ: Նշենք միայն, որ սա առաջին դեպքը չի. նման իրավիճակ է եղել Իսպանիա-Հայաստան (2004) և Պորտուգալիա-Հայաստան (2007) և Հայաստան-Ռուսաստան (2011) խաղերի ժամանակ:
Հարգելի Ոստիականապետև Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա, խնդրում ենք ամենայն մանսրամասնությամբ անդրադառնալ այս խնդրին և պարզել պատճառը, հետագայում նմանխայտառակդեպքերը բացառելու համար: Եթե Հայաստանում խախտվում են նման տարրական իրավունքներ, երբ մարդը չի կարողանում իր գնած տոմսով մտնել մարզադաշտ, ապա իրական բարեփոխումների մասին խոսելը պարզապես ծիծաղելի է: Չենք բացառում նաև եղած տեղերից ավել քանակով տոմսերի վաճառքի հավանականությունը, կեղծ տոմսերի վաճառքը և ինչ-ինչ ձևերով, առանց տոմսերի մարզադաշտ մուտք գործելը (վերջին երկու դեպքերը հատկապես քննության առարկա են):
Եվայժմհարցէ առաջանում. Ո՞վ պետքէ պատասխան տա ստեղծված վիճակի համար, ո՞վ է մեզ վերադարձնելու մեր անտեղի գնված տոմսերի գումարները կամ, ի վերջո, ո՞վ է ներողություն խնդրելու երեկվա խայտառակ իրավիճակի համար:
Տոմսեր ունեցող, բայց մարզադաշտ չմտած ֆուտբոլասերներ: