▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիկնապահը բերում է Փաշինյանի ուսապարկը, նախարարներին հեռախոսով ինչ որ բան է փոխանցվում․ Ի՞նչ է կատարվում ԱԺ-ում

ԱԺ-ում սպասվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը: Մինչ այդ, Փաշինյանի թիկնապահն ԱԺ դահլիճ բերեց նրա ուսապարկը:

Դիտեք նաև՝

«Օրենքի ուժով, ԱԺ պատգամավորներ ¼-ի պահանջով այսօր լինելու է «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում։ Նախատեսվում է նաև հայտարարության նախագծի քվեարկություն»,- ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Ելնելով հարցի հրատապությունից՝ կարծում եմ, որ քաղաքական մեծամասնությունը, ՀՀ կառավարությունը, որն այստեղ է, պետք է իր վերաբերմունքը հստակ արտահայտի Ադրբեջանի կողմից իրականացվող հակամարդկային արարքի նկատմամբ։ Սա լավ առիթ է, որ Ադրբեջանում կազմակերպված COP29-ի շրջանակներում ՀՀ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը պահանջ և ուղերձ ուղղի միջազգային հանրությանը՝ հայ ռազմագերիների ազատ արձակելու ուղղությամբ»,- ասաց Մինասյանը։

Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն ԱԺ-ում են՝ քննարկվում է 2025թ. պետբյուջեի մասին նախագիծը: Կադրերում երևում է, որ նիստի ժամանակ հեռախոսի միջոցով նախարարներին ինչ որ բան է փոխանցվում:

ԱԺ-ում քննարկվում է 2025 թվականի պետական բյուջեն։ Ներկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամներ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ հետաքրքրվելով, թե տուգանքների նախատեսված ավելացումն ի՞նչ նպատակ է հետապնդում․ «Խնդիրը ո՞րն է, թիրախավորել և այնպես անել, որ տուգանքները շատանա՞ն, թե՞՝ նվազեն, ո՞րն է կառավարության դիրքորոշումը»,- հարցրեց Նազարյանը։
«Նպատակ ունենք այնպիսի միջավայր ստեղծել, որ մարդիկ խախտում չանեն։ Տուգանքը նրա համար չի, որ փող հավաքենք, այլ նրա համար է, որ մարդիկ խախտում չանեն։ Եթե տուգանքը ցածր է, մարդիկ խախտում են անում, վճարում, և մեր նպատակին չենք հասնում»,- պատասխանեց Վահե Հովհաննիսյանը։

***

ԱԺ-ում ընթանում է 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը։ Անդրադառնալով արտաքին պարտքին՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մի շարք հարցեր ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ նկատելով, որ 2025 թվականին նորածնից մինչև ծերունի շուրջ 12 հազար դրամ պետք է վճարեն պետական պարտքի համար։ Նախարարը որոշ պարզաբանումներ ներկայացրեց․ «2025 թվականին կարիք ունենք ապագայից որոշ ծրագրեր առաջ բերել, որով էլ պայմանավորված է բյուջեի 5,5 % դեֆիցիտը, ինչը 609 մլրդ դրամ է կազմում։ Մենք բյուջետային փաստաթղթում նաև ներկայացրել ենք առաջիկա տարիների ֆիսկալ շրջանակը, որտեղ ցույց ենք տվել, թե ինչպես ենք առաջիկա տարիներին իջեցնելու այդ դեֆիցիտի մակարդակը։
Կառավարության ծրագրում գրվածն իրականացրել ենք և 2024 թվականի արդյունքներով գրեթե հասել ենք ներքին և արտաքին պարտքի 50-50 հարաբերակցության։ Նշեմ, որ քննարկվում են նաև բնապահպանական ծրագրերի միջոցով պարտքը նվազեցնելու ծրագրեր, որից մեծ ակնկալիքներ, սակայն, սպասել պետք չէ»,- ասաց Հովհաննիսյանը։
Արծվիկ Մինասյանը հետաքրքվեց նաև՝ նոր մանկապարտեզներն ու դպրոցները արտաքին միջոցների հաշվի՞ն են կառուցվում․ «Չեք նշում, որ դպրոցների և մանկապարտեզների կառուցումն իրականացվում է արտաքին պարտքի հաշվին՝ այն դնելով բոլոր սերունդների ուսերին»,- ասաց Մինասյանը։ Նախարարը հակադարձեց՝ պատասխանելով․ «Մի ծրագիր ունենք, որ իրականացվում է վարկային միջոցներով, դա Ասիական զարգացման բանկի հետ դպրոցների սեյսմիկ շինարարության ծրագիրն է։ Մնացած դպրոցները կառուցվում են սեփական եկամուտների հաշվին, բայց կա դեֆիցիտ, որով ֆինանսավորում են այդ սեփական եկամուտները։ Դեֆիցիտը նրա համար է, որպեսզի ֆինանսավորենք կապիտալ ծախսերը, ինչը կարևոր ներդրում է մեր ապագայի համար»,-ասաց նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее