▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տգեղ կանայք չեն լինում… Լինում են վատ լուսանկարիչներ

 

Անչափ ցավալի է, բայց մենք ընթերցում եւ դիտում ենք միայն այն ամենն, ինչը մեզ մատուցում է ֆեյսբուքյան 
լրաժապավենը: 
Երկու օր առաջ Ինտերնետն ուղղակիորեն հեղեղված էր «ռուս» լուսանկարիչ Անտոն Սեւրյուգինի մասին 
հրապարակումներով. նա 19-րդ դարի վերջերին լուսանկարել էր Իրանի Նասեր էդ Դին շահի հարեմը: 
Այսչափ ուշ «բացահայտումն» այդ մեծ լուսանկարչի` ռուսական կայքերը զուգակցել էին հյուսիս-կորեական 
առաջնորդի մասին տեղեկատվությանը, որը որոշել է իր սեփական հարեմը ստեղծել: Բնականաբար, բոլոր 
հրապարակումներում խոսվում է «ռուս» լուսանկարիչ Սեւրյուգինի մասին:
Անտոն (Անտուան) Վասիլի Սեւրյուգինը ծնվել է ծագումով հայ ռուսական դիվանագետի ընտանիքում, 1851 
թվականին Թեհրանում: «Հայ լուսանկարիչներ» հանրագիտարանում, որը կազմել է նկարիչ եւ լուսանկարիչ 
Վահան Քոչարը 2007 թվականին, նշվում է նրա ազգանվան մի քանի տարբերակ` Սեւրյուգին/ Սերունյան/ 
Սեհրուվյան/ Սերագին/ Անտուան շահ Վասիլի:
Իվետ Թաթչարյանի ուսումնասիրության մեջ լուսանկարիչը ներկայացված է Անտուան շահ Սեւրյուգին անուն-
ազգանվամբ:
Մեծ լուսանկարչի ստեղծագործությունը ներկայացնել միայն շահի հարեմի շրջանակներում, ինչն արել են 
ռուսական կայքերը, անհեթեթ է եւ ծիծաղելի: Առավել եւս, որ խառնիփնթոր ցուցադրված են ե՛ւ Սեւրյուգինի 
արած լուսանկարները, ե՛ւ շահի:
Ուշադիր նայեք Սեւրյուգինի լուսանկարած կանանց: Զգու՞մ եք տարբերությունը: Հենց սրա մասին է ասված` 
Վարպետություն:
80-ականների սկզբին Վաշինգթոնի Սմիթսոնյան ինստիտուտում հեղինակի ստեղծագործությունը 
ներկայացվել է բավական համապարփակ: 1981 թվականին բացված ցուցահանդեսի խորագիրն էր` «Անտուան 
Սեւրյուգին. Իրանի լուսանկարներ»: Ապա հաջորդել են հոդվածներ, լուսանկարչի ստեղծագործության 
ուսումնասիրություններ եւ ցուցահանդեսներ Անգլիայում, Գերմանիայում, Իրանում, ԱՄՆ-ում:
Չմոռանանք Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացված «Իրանի հայերի պատմական հայացքը 
լուսանկարչախցիկի օբյեկտիվի միջոցով» ցուցահանդեսը:
Խորին ցավ է, բայց երկար տարիներ Սեւրյուգինի լուսանկարները արեւմուտքում հրատարակվել են առանց 
հեղինակի հիշատակման, իսկ երբեմն էլ` դրանք սեփականել են ուրիշները:
Այստեղ ներկայացված լուսանկարների աղբյուրը Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» (Երեւան, 2007) 
գիրքն է:
Գերման Ավագյան

Անչափ ցավալի է, բայց մենք ընթերցում եւ դիտում ենք միայն այն ամենն, ինչը մեզ մատուցում է ֆեյսբուքյան  լրաժապավենը: Երկու օր առաջ համացանցն ուղղակիորեն հեղեղված էր «ռուս» լուսանկարիչ Անտոն Սեւրյուգինի մասին  հրապարակումներով. նա 19-րդ դարի վերջերին լուսանկարել էր Իրանի Նասեր էդ Դին շահի հարեմը: 

Այսչափ ուշ «բացահայտումն» այդ մեծ լուսանկարչի` ռուսական կայքերը զուգակցել էին հյուսիս-կորեական  առաջնորդի մասին տեղեկատվությանը, որը որոշել է իր սեփական հարեմը ստեղծել: Բնականաբար, բոլոր հրապարակումներում խոսվում է «ռուս» լուսանկարիչ Սեւրյուգինի մասին:

Անտոն (Անտուան) Վասիլի Սեւրյուգինը ծնվել է ծագումով հայ ռուսական դիվանագետի ընտանիքում, 1851 թվականին Թեհրանում: «Հայ լուսանկարիչներ» հանրագիտարանում, որը կազմել է նկարիչ եւ լուսանկարիչ Վահան Քոչարը 2007 թվականին, նշվում է նրա ազգանվան մի քանի տարբերակ` Սեւրյուգին/ Սերունյան/ 
Սեհրուվյան/ Սերագին/ Անտուան շահ Վասիլի: Իվետ Թաթչարյանի ուսումնասիրության մեջ լուսանկարիչը ներկայացված է Անտուան շահ Սեւրյուգին անուն-
ազգանվամբ:

Մեծ լուսանկարչի ստեղծագործությունը ներկայացնել միայն շահի հարեմի շրջանակներում, ինչն արել են  ռուսական կայքերը, անհեթեթ է եւ ծիծաղելի: Առավել եւս, որ խառնիփնթոր ցուցադրված են ե՛ւ Սեւրյուգինի  արած լուսանկարները, ե՛ւ շահի:
Ուշադիր նայեք Սեւրյուգինի լուսանկարած կանանց: Զգու՞մ եք տարբերությունը: Հենց սրա մասին է ասված` Վարպետություն:

80-ականներիսկզբին Վաշինգթոնի Սմիթսոնյան ինստիտուտում հեղինակի ստեղծագործությունը ներկայացվել է բավական համապարփակ: 1981 թվականին բացված ցուցահանդեսի խորագիրն էր` «Անտուան  Սեւրյուգին. Իրանի լուսանկարներ»: Ապա հաջորդել են հոդվածներ, լուսանկարչի ստեղծագործության ուսումնասիրություններ եւ ցուցահանդեսներ Անգլիայում, Գերմանիայում, Իրանում, ԱՄՆ-ում:

Չմոռանանք Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացված «Իրանի հայերի պատմական հայացքը լուսանկարչախցիկի օբյեկտիվի միջոցով» ցուցահանդեսը:
Խորին ցավ է, բայց երկար տարիներ Սեւրյուգինի լուսանկարները արեւմուտքում հրատարակվել են առանց հեղինակի հիշատակման, իսկ երբեմն էլ` դրանք սեփականել են ուրիշները:

Այստեղ ներկայացված լուսանկարների աղբյուրը Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» (Երեւան, 2007) գիրքն է:

Գերման Ավագյան

Կարդացեք նաև` Իրանի շահի «գեղեցկուհիներին» լուսանկարում էր անձամբ շահը, իսկ նրան` հայ լուսանկարիչը

72157649485060573

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее