▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղեկատվական հարթակում չպետք է զիջենք Ադրբեջանին

Հունիսի 18-19 Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած Իսլամական Համագործակցության Կազմակերպության (ԻՀՄ) նիստում ընդունվել է հռչակագիր, որը սատարում ու պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի որդեգրած դիրքորոշմանը: Ադրբեջանի ԱԳՆ տարածած տեղեկատվության համաձայն՝ ընդունվել են որոշումներ «Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիայի» և «Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում իսլամին պատկանող կրոնական հուշարձանների և պատմամշակութային ժառանգության նվաստացման ու ոչնչացման» վերաբերյալ:

Սա մեր հարևանի կողմից ճշմարտության խեղաթյուրման ու միջազգային հանրության աչքերին թոզ փչելու հերթական քայլն է: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանը ամեն հնարավոր ու անհնարին միջոցներն է կիրառում միջազգային հարթակում Հայաստանի հետ տեղեկատվական պատերազմում ավելի շահեկան դրություն ստանալու համար, որն էլ կարող է ենթադրել նաև ԼՂՀ հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորման գործընթացում որոշակի դրական փոփոխություններ Ադրբեջանի օգտին, և դրան հասնելու համար ադրբեջանցիները տարածում են նաև իրականության տրամագծորեն հակասող ու շինծու տեղեկատվություն անգամ:

Այժմյան աշխարհում անգամ այսպիսի միջազգային ու մեծամասշտաբ խնդիրները ուղղակիորեն կապված են տեղեկատվական ասպարեզում ծավալված քաղաքականության հետ: Եվ մեր երկրի ԱԳՆ-ն կամ մյուս պատկան մարմինները պետք է համարժեքորեն պատասխանեն այսպիսի սադրանքերին ու վարելով համապատասխան ու համարժեք քաղաքականություն տեղեկատվական հարթակում պետք է թույլ չտան այս տեղեկատվական հաշվեկշռում որևէ փոփոխություն՝  հօգուտ Ադրբեջանի, քանզի այսպիսի թերագնահատվող ու մանրուք համարվող հանգամանքները կարող են որոշակի բան փոխել ...

Հայկ Սահակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее