▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր-Պետրոսյանը վատառո՞ղջ էր

ՀԱԿ կուսակցության այսօրվա համագումարից մի բան շատ ուժեղ աչք էր զարնում՝ Տեր-Պետրոսյանը մեղմ ասած հանգչում էր: Մոտս այնպիսի տպավորություն էր, որ վատառողջ է, որովհետև ժամանոց ելույթների սովոր ու թրծված հռետորը հևալով էր խոսում ու մի կերպ կարողացավ կես ժամանոց ելույթը մինչև վերջ ասել, այն էլ մի տեսակ դժգույն ստացվեց: Մի խոսքով, Լևոնից միայն շողքն էր մնացել ու գնալով հակվում եմ այն կարծիքին, որ մարդիկ զուր էին ծաղրում ու քննադատում նրա այն ակնարկը, որ 68 տարեկանում սխալ է նախագահի պաշտոնում առաջադրվելը:
Սակայն, մեկ այլ հարց է առաջ գալիս․ արդյո՞ք նույն այդ 68 տարեկան հասակը չի խանգարում կուսակցության նախագահ ընտրվել ու առավել ևս պաշտոնավարել: Արդյո՞ք իմաստ կար գիտակցված գնալու սեփական հեղինակության շնորհիվ կերտված ու զուտ այդ հեղինակության հաշվին վերջնականապես չփլուզված ՀԱԿ-ի հրապարակային մայրամուտին ընդառաջ՝ ՀԱԿԿ-ի գլխին գանգնած, որովհետև ակնհայտ է, որ ՀԱԿ-ը վեր է ածվել ԲՀԿ-ի ֆիլիալի, կամ դուստր-ձեռնարկության:
Արդյո՞ք ժողովրդավարությունից խոսացող Լևոնը չէ՞ր հասկանում, որ իր իսկ բարձրաձայնած արժեքներին մեղմ ասած հակասում է այն մթնոլորտը, որի շնորհիվ արդեն զառամյալ ծերունուն բավականին երիտասարդ կուսակցականները ոչ միայն չեն հակադրում իրենց թեկնածությունները, այլև քվեարկում են միաձայն՝ Սովետի լավագույն ավանդույթներին անգամ գերազանցելով, որովհետև ես չեմ հիշում, որպեսզի անգամ Սովետում 100 տոկոս ձայն հավաքեին: Զավեշտալի՞ է չէ: Ինչպես այսօր կարդացի մի տեղ «Եկել միաձայն նախագահ ես ընտրվում որ ի՞նչ անես»:
Արդյո՞ք Լևոնը չէր հասկանում, որ ՀԱԿ-ի վերարտադրության ու կենսունակության վերադարձի միակ հնարավորությունը թատերաբեմը լքելն էր ու սերնդափոխությանը նպասելը, թե՞ այնուամենայնիվ ծերունի ու հանգչող Լևոնի մոտ արդեն սկսել են նշմարվել ծերունական բարդույթները և մեծարման պահանջմունք:

 

 

Սերգեյ Մարգարյանի գրառումը 

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее