Տղերք, երկիշխանության մասին չեն խոսում, այն կա՛մ ստեղծում են եւ կարողանում են պահել տեւական ժամանակ, կա՛մ էլ անկապ չեն տեսաբանում այդ թեմայի շուրջ: Հա, լավ բան է ընդդիմության համար երկիշխանությունը, ինչպես լավ բան է Կարինի ազատագրումը, բայց երբ դրա հեռավոր իսկ նախադրյալները չեն երեւում, ուրեմն դրանից խոսելը ծիծաղելի է:
Հայաստանում միայն մեկ անգամ՝ Արցախյան շարժման տարիներին հնարավոր է եղել ստեղծել երկիշխանությանը մոտ տեւական վիճակ: Դրանից հետո այդպիսի բան չի եղել, նույնիսկ 2008-ի փետրվարին, երբ ամենավտանգավոր վիճակն էր իշխանության համար: Թարգեք էդ գեղական «պոստմոդեռնիզմը»:
Չնայած, խի՞ թարգեք, որ: Խաղացեք, Սերժենք մենակ ուրախ են այս կարգի մանկամտությունից՝ հայ մտավորականության այս զորեղ «ներուժի»փայլատակումներից:
Հրանտ Տեր-Աբրահամեանի գրառումը
Ֆեյսբուք