▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստացվում է` իշխանությունները դիտավորյալ Գալուստ Սահակյանին են ասպարեզ հանել

Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները դիտավորյալ որոշել են տորպեդահարել հետընտրական զարգացումների վերաբերյալ կուսակցական քննարկումների գործընթացը ԱԺ-ում։ Համենայն դեպս այլ բացատրություն չեմ կարողանում տալ այն փաստին, որ երեկ կայացած հերդական խորհրդակցության փաստը, որին մասնակցել են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, բացի ժառանությունից, մեկնաբանում է ՀՀԿ-ից ամենա «փայլուն» մեկնաբանություններ անողը՝ Գալուստ Սահակյանը։
Սահակյանը հայտարարել է. «Ժառանգության» խնդիրները մեզ համար արդեն փակված են, քանի որ մեզ համար հասկանալի չէ, թե «Ժառանգությունն» ինչ է ուզում։ Դա նաեւ քաղաքական մյուս ուժերի կարծիքն է, որոնք չեն ուզում այս պահին գործ ունենալ «Ժառանգության» հետ։ Նրանք կամաց-կամաց իրենց լուսանցք են մղում»:
Ճիշտն ասած, այս հայտարարությունն այնքան անլուրջ է, որ անլրջություն կլինի լուրջ վերլուծել այն, որովհետև դե ֆակտո, խորհրդարանական 6 խմբակցություններից միայն ՕԵԿ-ն է, որ ժառանգության հետ չի ուզում գործ ունենա (իսկ ՕԵԿ-ի հետ գործ չի ուզում ունանա ոչ ոք), իսկ մնացած բոլոր կուսակցությունները ակտիվ փոխգործակցության մեջ են, հատկապես ՀՀԿ-ն, որը իր նախագահի՝ նույն ինքը՝ երկրի նախագահի մակարդակով մեռավ ազդանշաններ ուղղարկել «Ժառանգությանն» ու Րաֆֆուն՝ փակուղային իրավիճակից ելք փնտրելու համատեղ աշխատանքի հրավիրելով:
Ստացվում է, որ իշխանությունները դիտավորյալ Գալուստին են ասպարեզ հանել, ով իր անկապ մեկնաբանություններով կարող է հարամել ցանկացած պրոցեսս, այդ թվում նաև այնպիսի հեղհեղուկ ու ոչ հաստատուն գործընթացը, ինչպիսին այս խորհրդակցություններն ու փոխգործակցություններն են:

Վահան Ղուկասյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее