Առաջին հեռուստաբլոգը գրում է. «Ուսանողներն առաջնագծում» միջոցառման շրջանակներում շուրջ 40 ուսանողներ հերթական անգամ այցելել էին առաջնագիծ, այս անգամ ՀՀ ՊՆ Վայքում տեղակայվածզորամաս և սահմանամերձ Խաչիկ գյուղի պաշտպանական տեղամաս:Ուսանողների հետ էր նաև իրեն միշտ երիտասարդ զգացող՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Երիտասարդականկազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը: Նախաձեռնությունն իհարկե ողջունելի է, բայց դրա մասին չէ, որ ուզում ենք խոսել: Լուսանկարներում երևում է, թե ով է ուղեկցում զորամաս այցելած այս հյուրերին: Կարեն Ավագյանի հետևից, հեզ ու գլուխը կախշրջում է գնդապետ Վահրամ Հարությունյանը: Ահա թե ում մասին ենք ուզում խոսել:
Մեզ հետ զրույցում ծառայած մի երիտասարդ պատմում է, որ զինվորի արցունքներիվրա կայացող այս սպան մի ժամանակ ծառայում էր Քարվաճառի զորամասում՝անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալն էր: Երիտասարդն, ով չցանկացավ, որ հրապարակվի իր անունը պատմեց իր և գնդապետ Վահրամ Հարությունյանի առաջին հանդիպումը.
«Շարքում կանգնած էինք, անվանականչ էր, մեկէլ գումարտակ մի վիլիս մտավ, սաղ սկսեցին իրենց կարգի բերել, ավելի զգաստանալ:Երբ հարցրեցի էս ո՞վ է, կողքիս տղեն ասաց՝ ախպեր սրան լավ հիշի, որտեղ տենասփախիր, գիտես քանի զինվորա դատել: Իհարկե, Հարությունյանը դրանից վատ չէր զգում, հակառակը՝ մտածում էր, ուրեմն «Մառոզ է». Ծիծաղելի է: Զինվորներին ու անգամ իր ենթակա սպաներին դատելու սպառնալիքով, գնդապետը չես հասկանում հայրենի՞քն է պաշտպանում, թե՞ իրենից են պաշտպանվում: Էն ինչին «Մառոզը» չէր հասնում հարգանքով, հասնում էր դատի տալու սպառնալիքով».-պատմում է զինծառայողն ու հավելում, որ մի վայրկյան էլ պետք չի մտածել ու հասկանալ, որ հայկական բանակում նմաններն անելիք չունեն. «Ոչ մի ծնող չի ցանկանա իր որդուն ուղարկի բանակ ու հանձնի նմանների ձեռքը:
Հարությունյանն ինձլավ կհիշի, մի օր ինձ ծեծել է ու այնքան ուժեղ, որ մի քանի օր չէի կարողացել նորմալխոսել, հետո սպային հրամայել էր, շարք չիջեցնել, զանգելու հնարավորությունից է լզրկել»:
Ավելացնենք նաև, որ դատի տալուց ու զինվոր-սպա քֆրտելուց բացի, գնդապետՎահրամ Հարությունյանի մոտ հրաշալի է ստացվում նաև սպաների վրա գիրքվաճառելը:
Ահա այս լուսանկարում տեսնում եք այն գրքերից մեկը, որը Հարությունյանը ստիպողաբար վաճառել էր իր ենթակա սպաների վրա, առանց նրանց կարծիքը հաշվի առնելու: Այնպես որ, երբ այսօր տեսա, թե ինչպես է գնդապետը հայտնվել զինվորների շարքերում ու հյուրերին այս ու այն կողմ ուղեկցում, չզարմացա:
«Առաջին հայացքից զինվորի համար տարած նվերները հիմա աշխատասենյակում դրված են, իսկ զինվորի համար տարված հեռուստացույցն արդեն սեփական տան պատից կախված»:
«Սպա-զիվոր հարաբերությունները պիտի լինեն առողջ». մեկ անգամ չէ, որ շեշտել է նախարար Սեյրան Օհանյանը, սակայն… մեր բանակում այդ հարաբերություններն առողջ չեն լինի, քանի դեռ նման «Հարությունյաններ» են «ծառայում» հայոց բանակում:
Առաջին հեռուստաբլոգ
Լուսանկարները՝ shamshyan.com-ի