Մեր ունեցած տեղեկություններով` Րաֆֆի Հովհաննիսյանը մտադրվել էր Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի համար» երդվել հենց այն պահին, երբ Նախագահ Սերժ Սարգսյանը Մարզահամերգային համալիրում կսկսի ընթերցել երդման տեքստը: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթն ուշանում է:
Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրում նախագահ Սերժ Սարգսյանն արդեն երդվել է: