Իբրեւ թե հայերեն, իբրեւ թե ոտանավորների գիրքն ուղղակի ցնցող է։ Ահա, խնդրեմ, մանկության տարիներին կրած հոգեֆիզիկական վնասվածքների եւ սեռահոգեբանական ախտաբանության դիդակտիկ այլ թեմաների առնչվող որոշ նմուշներ. Ծիտն արծվին ասաց՝ ծիտ, Կտցով խփեմ կտցիդ, Արծիվն ասաց՝ ծուռ ես, ծիտ, Կծրտեմ հենց կտուցիդ։ Հեղինակին թվացել է, թե Խայամի ու Թումանյանի գրչին վայել խրատափիլիսոփայական քառյակ է գրել, բայց, ինչ արած՝ ստացվել է իր սիրած ծերտը՝ թղթին։ Ըմբռնումով մոտենանք, որովհետեւ նա մեծացել է տոհմիկ հարբեցողների ընտանիքում. Պապս խմում է, խմում, Օրորվելով տուն մտնում, Տատս ասում է՝ Օնես, Խմելդ երբ կթարԿես։ Դատելով մեկ այլ ոտանավորից՝ փոքր ժամանակ նա տանջել է կենդանիներին, տանջարարի հակումը դրսեւորվում է սեւ հումորով, որ, ըստ հեղինակի, մանկական է. Այդ խոզուկը նիհար էր, Որովհետեւ նա գեր չէր, Նա չէր վազում բակով մեր, Որովհետեւ սատկել էր։ Հեղինակը, ակնհայտորեն, տղամարդ է, նա մանկապատանեկության տարիներին թաքուն ծիկրակել է դռան տակ «պպզած» աղջիկներին. Անձրեւները հորդառատ Թափվում Էին գիշերը, Աղջիկները դռան տակ Քշտում էին փեշերը։ Մեկ այլ բանաստեղծության մեջ, որ վերնագրված է «Երբ», նրա քնարական հերոսը ներկայանում է որպես աղջիկ, որ փոքր ժամանակ փոքր քիթ է ունեցել, բայց հիմա դարձել է մեծաքիթ. Երբ ես փոքր աղջիկ էի, Փոքրիկ, սիրուն քիթ ունեի, Բայց մի գիշեր գողացան ինձ Վհուկները իմ օրոցքից Եվ այնուհետ Ինձ փոխեցին երկար քթով Աղջկա հետ։ Ակնհայտ է, որ հեղինակն աղջիկ չէ, այլ վրեժ է լուծում իրեն պուճուր ժամանակ ծեծ տված մի աղջկանից։ Հեղինակը լռում է, բայց, հավանաբար, վհուկները նրա հետ էլի ինչ-որ վատ բան են արել։ Գուցե հենց այդ վհուկների պատճառով է, որ նա փոքր ժամանակ անթույլատրելի տեսարանների է ականատես եղել, հավանաբար, իր ծնողների ննջարանի դռան ճեղքից. Մրջյունը ողջ գիշեր Հեծնում է բզեզի մորը, Սլանում է, սլանում Եվ պտույտներ կատարում։ Սեռական սեւեռումները, գռեհկությունները եւ անդաստիարակությունը մատնող այս ոտանավորների գիրքը հենց այնպես չէ լույս տեսել։ Հասկանալի է, որ ագատ շուկա է, եւ յուրաքանչյուրն իրավունք ունի գիրք գրելու, սակայն հասկանալի է նաեւ, որ, վերջիվերջո, գիրքը տպվում է ոչ սեփական խոհանոցում կամ նկուղում, այլ ճանապարհ է անցնում, այսինքն՝ մարդիկ են կարդում, որոշում՝ հրատարակության արժանի՞ է, թե՞ ոչ: Ավետիս ՍԱՐԳՍՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/11/07/513556/
© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Իբրեւ թե հայերեն, իբրեւ թե ոտանավորների գիրքն ուղղակի ցնցող է։ Ահա, խնդրեմ, մանկության տարիներին կրած հոգեֆիզիկական վնասվածքների եւ սեռահոգեբանական ախտաբանության դիդակտիկ այլ թեմաների առնչվող որոշ նմուշներ.
Ծիտն արծվին ասաց՝ ծիտ,
Կտցով խփեմ կտցիդ,
Արծիվն ասաց՝ ծուռ ես, ծիտ,
Կծրտեմ հենց կտուցիդ։
Հեղինակին թվացել է, թե Խայամի ու Թումանյանի գրչին վայել խրատափիլիսոփայական քառյակ է գրել, բայց, ինչ արած՝ ստացվել է իր սիրած ծերտը՝ թղթին։ Ըմբռնումով մոտենանք, որովհետեւ նա մեծացել է տոհմիկ հարբեցողների ընտանիքում.
Պապս խմում է, խմում,
Օրորվելով տուն մտնում,
Տատս ասում է՝ Օնես,
Խմելդ երբ կթարԿես։
Դատելով մեկ այլ ոտանավորից՝ փոքր ժամանակ նա տանջել է կենդանիներին, տանջարարի հակումը դրսեւորվում է սեւ հումորով, որ, ըստ հեղինակի, մանկական է.
Այդ խոզուկը նիհար էր,
Որովհետեւ նա գեր չէր,
Նա չէր վազում բակով մեր,
Որովհետեւ սատկել էր։
Հեղինակը, ակնհայտորեն, տղամարդ է, նա մանկապատանեկության տարիներին թաքուն ծիկրակել է դռան տակ «պպզած» աղջիկներին.
Անձրեւները հորդառատ
Թափվում Էին գիշերը,
Աղջիկները դռան տակ
Քշտում էին փեշերը։
Մեկ այլ բանաստեղծության մեջ, որ վերնագրված է «Երբ», նրա քնարական հերոսը ներկայանում է որպես աղջիկ, որ փոքր ժամանակ փոքր քիթ է ունեցել, բայց հիմա դարձել է մեծաքիթ.
Երբ ես փոքր աղջիկ էի,
Փոքրիկ, սիրուն քիթ ունեի,
Բայց մի գիշեր գողացան ինձ
Վհուկները իմ օրոցքից
Եվ այնուհետ
Ինձ փոխեցին երկար քթով
Աղջկա հետ։
Ակնհայտ է, որ հեղինակն աղջիկ չէ, այլ վրեժ է լուծում իրեն պուճուր ժամանակ ծեծ տված մի աղջկանից։ Հեղինակը լռում է, բայց, հավանաբար, վհուկները նրա հետ էլի ինչ-որ վատ բան են արել։ Գուցե հենց այդ վհուկների պատճառով է, որ նա փոքր ժամանակ անթույլատրելի տեսարանների է ականատես եղել, հավանաբար, իր ծնողների ննջարանի դռան ճեղքից.
Մրջյունը ողջ գիշեր
Հեծնում է բզեզի մորը,
Սլանում է, սլանում
Եվ պտույտներ կատարում։
Սեռական սեւեռումները, գռեհկությունները եւ անդաստիարակությունը մատնող այս ոտանավորների գիրքը հենց այնպես չէ լույս տեսել։ Հասկանալի է, որ ագատ շուկա է, եւ յուրաքանչյուրն իրավունք ունի գիրք գրելու, սակայն հասկանալի է նաեւ, որ, վերջիվերջո, գիրքը տպվում է ոչ սեփական խոհանոցում կամ նկուղում, այլ ճանապարհ է անցնում, այսինքն՝ մարդիկ են կարդում, որոշում՝ հրատարակության արժանի՞ է, թե՞ ոչ:
Ավետիս ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում