Այսօր տեղեկություններ էին տարածվել, թե էպոստագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը ցուցմունք է տվել և ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Սիրունյան իրավաբանական գրասենյակը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի ընկերներ, երեկվանից «Սիրունյան» իրավաբանական գրասենյակ են դիմում բազմաթիվ լրագրողներ` խնդրելով մեկնաբանել Վարդան Սեդրակյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքն ընդունելու փաստը:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Վարդան Սեդրակյանն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ և այն չի ընդունել»: