▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարունակում են կառուցել «քառակուսի դամբարաններ», իսկ մոտեցումը չագուչային է

Կրկեսի մասին`

Բարոյական կողմը - Հիշում եմ, դեռ մանուկ էի, մայրս ինձ կրկես էր տանում: Զմայլված հետ էի վերադառնում, մտքումս թռչկոտալով ու երազելով մեծանալ ու ակրոբատ դառնալ: Ճախրել կարծես թռչուն, լինել ազատ, զգալ արագությունն ու վզվզան քամին ականջներումս:

Մարզիչների ագրեսիվ պահվածքը ու հրամանները կենդանիների նկատմամբ ինձ, փոքր երեխայիս, մեղմ ասած գցում էին տարակուսանքի մեջ: Ես բացարձակ չէի ընկալում, ինչպես կարող են այդքան դաժան լինել այս հրաշալի կենդանիների նկատմամբ:

Այսպիսով ես վերադառնում էի տուն, մեջս հակասություններով ու երկակի էմոցիոնալ զգացողությամբ, արդյոք դուր է եկել ինձ ներկայացումը, թե ոչ: Հիշում եմ, երբ այցելեցի театр Дурова: Զգացումները նմանօրինակ էին: Հետո ժամանակի հետ միայն ձևավորվեց ու հասունացավ այն կարծիքը, որ կենդանիներին չարչարում են ու երկարատև տանջանքի արդյունքում հասցնում այս վարպետության: Դա նրանց ընտրած ճանապարհը չէ: Նրանք ընտրության հնարավորություն չեն ունեցել: Ես չեմ դադարում զարմանալ այն փաստի վրա, որ 21-րդ դարում այս ֆորմատի կրկեսը իրավունք ունի գոյութուն ունենալ ու առանց ձևափոխվու շարունակում է իր գործունեությունը:

Էսթետիկ կողմը` - Անհասկանալի է թե ինչու լինելով պետական կառույց և ունենալով բացարձակ ազատություն մեր պետությունը միևնույն է շարունակում է կառուցել «քառակուսի դամբարաններ», իսկ մոտեցումը քլունգ չագուչային է, այն դեպքում, երբ կարելի է ազատությունից օգտվել ու կառուցել հետաքրքիր ու յուրօրինակ, ինքնատիպ շինություն: Մշակել ադեկվատ և ժամանակակից ծրագրեր, ուր ոչ միայն աբորիգենները կայցելեն, այլ նաև արտասահմանցիները, ովքեր հերթ կկանգնեն, որ գան ու անպայման այցելեն «թանգարանը բաց երկնքի տակ», նպաստելով տուրիզմի զարգացմանը:

Բնական ռեսուրս չունենալը աղքատ երկիր լինելու բավարար պայման չէ: Բավական է միայն անխելք լինել:

 

Վադիմ Ղազարյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее