▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բալասանյանն առանց քաղաքացու իմացության տարածքը տրամադրել է ՌԴ ռազմաբազայի զորամասին. Գալա

 

Գյումրիում տեղակայված 8-րդ զինվորական թաղամասի եւ 102-րդ ռազմաբազայի զորամասի հետնամասում՝ Մուշ թաղամասի ու նորակառույց ֆուտբոլի ակադեմիային հարակից տարածքում գտնվող հողակտորը, որը 15 տարի շարունակ մշակում էր Գյումրու 76-ամյա բնակիչ Աշոտ Ջանիկյանը, այլեւս նրան չի պատկանում: Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանի որոշմամբ՝ այն հանձնվել է ՌԴ ռազմաբազային:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում 76-ամյա թոշակառուն հուզմունքով էր պատմում, թե ինչպես է մեծ դժվարությամբ հետերկրաշարժյան աղբակույտերը մաքրել, ցանկապատել է ամայի տարածքը, վերածել մշակված հողակտորի:
Անցած տարիների ընթացքում նաեւ բազմիցս դիմել է քաղաքապետարան՝ այն սեփականացնելու համար, սակայն ասել են, որ լավագույն դեպքում տարածքը կարող են վարձավճարով տրամադրել քաղաքացուն, քանի որ այն քաղաքապատկան է եւ չի վաճառվում:
Սակայն մի քանի օր առաջ Աշոտ Ջանիկյանի հարեւանները զանգահարել ու տեղյակ են պահել, որ ՌԴ զորամասի  մի քանի ներկայացուցիչներ եկել ու քանդել են տվել փշալարերը, ցանկապատը, տարածքում գտնվող փոքրիկ տնակը:
«Հիմի կուզեմ իմանամ՝ ովքե՞ր են եկել ավիրել, իմ էդքան տարիների աշխատանքը ջուրը լցրել, ես տարածքը փակել էի ու տեղյակ չեմ եղել, ինձ հարեւաններս զանգեցին, ասեցին, որ ռուսներն եկել են, սաղ կտրատել են փշալարերը: Հաջորդ օրն էկա, տեսա՝ էս անմխիթար վիճակը: Գնացի չաստ՝ ասի ճշտեմ՝ ինչի՞ են եկել ռուս աֆիցերները էդպիսի բաներ արել, ե՞րբ են տվել տարածքը իրանց, ի՞նչ են անելու այստեղ, բայց զինվորները չթողեցին ներս մտնել, անգամ չլսեցին, թե ինչ հարց ունեմ»,-պատմեց 76-ամյա Աշոտ Ջանիկյանը:
Ավելի ուշ նա տեղեկացել է, որ Գյումրու քաղաքապետարանն այս տարածքը տրամադրել է ռուսական կողմին, իսկ թե ի՞նչ նպատակով, դեռեւս իրեն հայտնի չէ:
Թոշակառու քաղաքացին ասում է, որ անմիջապես հիշել է, թե ինչպես մի քանի օր առաջ, երբ գնացել է քաղաքապետարան ճիշտ նույն հարցով, «Բալասանյանի մոտ ռուսներ են եղել»:
«Էս ամենից երկու օր առաջ գնացի քաղաքապետարան. հաճախակի գնում էի, որ տարածքը ձեւակերպեի վարձով: Բայց էդ ժամանակ ասեցին, թե պարոն Բալասանյանի մոտ ռուսներն են, ու քննարկում կա: Մտածեցի, թե էս ի՞նչ բան է մեր քաղաքապետը երեւի էդ ռուսների հետ Պերմյակովի հարցն է քննարկում, որ էդ սրիկա վհուկին հանձնեն մեզ: Էն էլ արի ու տես, բանից կպարզվի, որ պարոն Բալասանյանը հենց էդ ժամանակ այս տարածքը ռուսներին է տալիս»,-նշեց նա:
Սակայն Գյումրու բնակչին զայրացրել է այն, որ հողակտորը ՌԴ կողմի տնօրինմանն է հանձնվել՝ առանց իրեն այդ մասին տեղյակ պահելու: Գյումրու քաղաքապետարանից հարկ չեն համարել զգուշացնելու Աշոտ Ջանիկյանին այդ մասին՝ այն պարագայում, երբ այդ օրերին նա բազմիցս այցելել է քաղաքապետարան ու պաշտոնյաներից հետաքրքրվել, թե ինչպե՞ս է կարգավորվելու վարձակալության հարցը:
«Հա՛, տվել եք ռուսներին, լա՛վ եք անում, բայց օրենքո՛վ տվեք:  Գիտենք, որ անվճար տալիս են ռուսներին, բայց մի հատ չարժե՞ր զգուշացնել, ասել, որ հարգելի՛ քաղաքացի, տարածքը տալիս ենք ռուսներին, դու էլ այստեղ ահագին ջանք ես թափել, ամայի տարածքը հող ես դարձրել, տարիներ աշխատել ես….կվերցնեն ու էդքանը ջո՞ւրը կլցնեն:
Դա՞ է ճիշտը: Հիմա ի՞նչ անեմ ես, ասում են՝ Սամվել Բալասանյանը զբաղված է, մարդ չի ընդունում, բա ո՞վ է պատասխանելու իմ հարցերին.  գնամ հարցնեմ, թե ո՞վ է ինձ փոխհատուցելու այս ամեն ինչի համար: Սա մեր հայկական հողը չէ՞, կարո՞ղ է միամիտ ես ռուսական հողի վրա եմ կանգնած, կարո՞ղ է ռուսական հողն եմ քերել, մաքրել ու իսկական հող դաձրել, երկրաշարժից մնացած սաղ աղբակույտերը մաքրել եմ, պատ եմ շարել, հիմա նայում եմ, լացս գալիս է»,-ասում է Գյումրու տարեց բնակիչը:
Հիմա նա Գյումրու ավագանուց եւ քաղաքապետ  Սամվել Բալասանյանից պահանջում է պարզաբանում, թե երբ ու ի՞նչ որոշմամբ է հողակտորը տրամադրվել ՌԴ կողմին, ի՞նչ նպատակի է այն ծառայելու, ինչպիսի՞ փաստաթղթեր են առկա, եւ ովքե՞ր են փոխհատուցելու իրեն հասցված վնասը: Գտնում է, որ իր երկար տարիների աշխատանքը մեկ օրում ջուրն է լցվել:  Ըստ նրա՝ Գյումրու քաղաքապետարանը եւ ռուսական զորամասի ղեկավարությունը պարտավոր են համատեղ քննարկելու այս հարցը:
«Ես չեմ պատկերացնում, ասում են, որ Սամվել Բալասանյանը քաղաքապետարանից մարդ է ուղղարկել: Էդ մարդը որ եկել է ռուսների հետ, որ դրել էստեղ էսպես կտրտել, ավիրել,  գնացել են, պետք է հիմա պարզաբանում տան չէ՞: Այսպես էլ անխղճություն կլինի՞, թշնամին անգամ էսպիսի բան չի անի, կասի, թե էս մարդը վերջապես աշխատել է այստեղ: Ես ռուսների դեմ բան չունեմ, հա իրանք ասում են՝ մեր անվտանգությունն են ապահովում, բայց այսօր մենք մեր քաղաքի մեջ վախենում ենք, ես այս տարիքիս կվախենամ. չաստը տանս կողքն է: Ասում եմ՝ հանկարծ էլի չգժվեն, ելնեն ավտոմատն առնեն, ընկնեն մեր տները: Մյուս կողմից էլ այս հարցում իմ խնդիրն այն է՝ ինձ նորմալ պարզաբանեն. չգիտեմ չաստից է, քաղաքապետարանից է: Թող պարզաբանեն,  թե ինչի՞ են էսպես արել»,-գտնում է Աշոտ Ջանիկյանը:
Այս ամենն, ըստ Աշոտ Ջանիկյանի, եւս մեկ անգամ վերահաստատում է այն, որ ՀՀ քաղաքացին սեփական երկրում պաշտպանված չէ, պետական, տեղական կառույցներն ինքնագործունեությամբ են զբաղված, հաշվի չեն առնում քաղաքացու կարծիքը:  Այս դեպքում քաղաքացին  նկատի ունի Գյումրու քաղաքապետարանի գործողությունները.

galatv.am-ը գրում է, որ Գյումրիում տեղակայված 8-րդ զինվորական թաղամասի եւ 102-րդ ռազմաբազայի զորամասի հետնամասում՝ Մուշ թաղամասի ու նորակառույց ֆուտբոլի ակադեմիային հարակից տարածքում գտնվող հողակտորը, որը 15 տարի շարունակ մշակում էր Գյումրու 76-ամյա բնակիչ Աշոտ Ջանիկյանը, այլեւս նրան չի պատկանում: Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանի որոշմամբ՝ այն հանձնվել է ՌԴ ռազմաբազային:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում 76-ամյա թոշակառուն հուզմունքով էր պատմում, թե ինչպես է մեծ դժվարությամբ հետերկրաշարժյան աղբակույտերը մաքրել, ցանկապատել է ամայի տարածքը, վերածել մշակված հողակտորի:
Անցած տարիների ընթացքում նաեւ բազմիցս դիմել է քաղաքապետարան՝ այն սեփականացնելու համար, սակայն ասել են, որ լավագույն դեպքում տարածքը կարող են վարձավճարով տրամադրել քաղաքացուն, քանի որ այն քաղաքապատկան է եւ չի վաճառվում:
Սակայն մի քանի օր առաջ Աշոտ Ջանիկյանի հարեւանները զանգահարել ու տեղյակ են պահել, որ ՌԴ զորամասի  մի քանի ներկայացուցիչներ եկել ու քանդել են տվել փշալարերը, ցանկապատը, տարածքում գտնվող փոքրիկ տնակը:
«Հիմի կուզեմ իմանամ՝ ովքե՞ր են եկել ավիրել, իմ էդքան տարիների աշխատանքը ջուրը լցրել, ես տարածքը փակել էի ու տեղյակ չեմ եղել, ինձ հարեւաններս զանգեցին, ասեցին, որ ռուսներն եկել են, սաղ կտրատել են փշալարերը: Հաջորդ օրն էկա, տեսա՝ էս անմխիթար վիճակը: Գնացի չաստ՝ ասի ճշտեմ՝ ինչի՞ են եկել ռուս աֆիցերները էդպիսի բաներ արել, ե՞րբ են տվել տարածքը իրանց, ի՞նչ են անելու այստեղ, բայց զինվորները չթողեցին ներս մտնել, անգամ չլսեցին, թե ինչ հարց ունեմ»,-պատմեց 76-ամյա Աշոտ Ջանիկյանը:
Ավելի ուշ նա տեղեկացել է, որ Գյումրու քաղաքապետարանն այս տարածքը տրամադրել է ռուսական կողմին, իսկ թե ի՞նչ նպատակով, դեռեւս իրեն հայտնի չէ:
Թոշակառու քաղաքացին ասում է, որ անմիջապես հիշել է, թե ինչպես մի քանի օր առաջ, երբ գնացել է քաղաքապետարան ճիշտ նույն հարցով, «Բալասանյանի մոտ ռուսներ են եղել»:
«Էս ամենից երկու օր առաջ գնացի քաղաքապետարան. հաճախակի գնում էի, որ տարածքը ձեւակերպեի վարձով: Բայց էդ ժամանակ ասեցին, թե պարոն Բալասանյանի մոտ ռուսներն են, ու քննարկում կա: Մտածեցի, թե էս ի՞նչ բան է մեր քաղաքապետը երեւի էդ ռուսների հետ Պերմյակովի հարցն է քննարկում, որ էդ սրիկա վհուկին հանձնեն մեզ: Էն էլ արի ու տես, բանից կպարզվի, որ պարոն Բալասանյանը հենց էդ ժամանակ այս տարածքը ռուսներին է տալիս»,-նշեց նա:
Սակայն Գյումրու բնակչին զայրացրել է այն, որ հողակտորը ՌԴ կողմի տնօրինմանն է հանձնվել՝ առանց իրեն այդ մասին տեղյակ պահելու: Գյումրու քաղաքապետարանից հարկ չեն համարել զգուշացնելու Աշոտ Ջանիկյանին այդ մասին՝ այն պարագայում, երբ այդ օրերին նա բազմիցս այցելել է քաղաքապետարան ու պաշտոնյաներից հետաքրքրվել, թե ինչպե՞ս է կարգավորվելու վարձակալության հարցը:
«Հա՛, տվել եք ռուսներին, լա՛վ եք անում, բայց օրենքո՛վ տվեք:  Գիտենք, որ անվճար տալիս են ռուսներին, բայց մի հատ չարժե՞ր զգուշացնել, ասել, որ հարգելի՛ քաղաքացի, տարածքը տալիս ենք ռուսներին, դու էլ այստեղ ահագին ջանք ես թափել, ամայի տարածքը հող ես դարձրել, տարիներ աշխատել ես….կվերցնեն ու էդքանը ջո՞ւրը կլցնեն:
Դա՞ է ճիշտը: Հիմա ի՞նչ անեմ ես, ասում են՝ Սամվել Բալասանյանը զբաղված է, մարդ չի ընդունում, բա ո՞վ է պատասխանելու իմ հարցերին.  գնամ հարցնեմ, թե ո՞վ է ինձ փոխհատուցելու այս ամեն ինչի համար: Սա մեր հայկական հողը չէ՞, կարո՞ղ է միամիտ ես ռուսական հողի վրա եմ կանգնած, կարո՞ղ է ռուսական հողն եմ քերել, մաքրել ու իսկական հող դաձրել, երկրաշարժից մնացած սաղ աղբակույտերը մաքրել եմ, պատ եմ շարել, հիմա նայում եմ, լացս գալիս է»,-ասում է Գյումրու տարեց բնակիչը:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում: 

Լուսանկարը՝ Գալայի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее