Ռուսաստանը Ռուսաստան էր ցարի օրոք, ազնվականության, ազնվական արժանապատվության, ազնվական զինվորականների օրոք, սպայական պատիվը գնահատողների, այդ պատվի համար մենամարտողների օրոք…
Ամեն ինչ խառնվեց հրացանավոր մարդկանց, «մատրոսների», բոլշևիկյան խոհարար ղեկավարների, գյուղացիների` նրանց մի զույգ կոշիկների, Լենին, Ստալին պապիկների ու նրանց նմանների, խորհրդային կայսրության աշխարհակալ քաղաքականության պատճառով…
Հիմա էլ Ռուսաստանը, նրա ժողովուրդը, հետխորհրդային մյուս ազգերն էլ, ամբողջ աշխարհը զգում են այդ երկրի կոմունիստա-հրեա-բոլշևիկյան, շովինիստական, կգբեական, կայսերական ամբիցիաների ժառանգորդների, դրա հետ կապված գործողությունների և քաղաքականության շունչն ու հետևանքները: Ռուսաստանի ներկայիս էլիտան` գրեթե բոլորը, խորհրդային-կոմունիստական նոմենկլատուրային բնորոշ ներկայացուցիչներ են, նույն աշխատաոճով, նույն մեծապետական ամբիցիաներով, նույն պատեհապաշտությամբ, երեսպաշտությամբ և երկակի ստանդարտների կիրառմամբ…Իրավապահ մարմինների մասին էլ չեմ խոսում…
Ցավոք Ռուսաստան-Հայաստան հարաբերություններն ինձ միշտ հիշեցնում են Ատրպետի «Տժվժիկը», Ներսես աղբարի ականջը և ուղեղը սղոցող. «Ներսես աղբար, կհիշես ան թոքը...» արտահայտությունը…
Նման ձևով, հատկապես վերջերս իրենց անփոխարինելիության, մեծ եղբոր մեծահոգության, առանց իրենց մեր գոյության և գոյատևման հարցականի մասին անընդհատ մեր երեսին են շպրտում Ռուսաստանի տարբեր տրամաչափի պաշտոնյաներ, քաղաքական-հասարակական գործիչներ, որոշ մտավորականներ, ինչպես նաև այնտեղ բնակվող հայազգի ռուսամետներ:
Չգիտեմ, գուցե սխալվում եմ, սակայն ես այստեղ թրքա-ազերական լոբբիի, հետևողական, լուրջ աշխատանքի արդյունքն էլ եմ տեսնում նաև…Մինչ մենք գզվռտում, վարկաբեկում, խայտառակում ենք իրար, հարաբերություններ պարզում, ազերական նավթադոլարները հավանաբար նստում են կաշառակերությամբ հայտնի ռուս որոշ պաշտոնյաների և քաղաքական գործիչների բանկային հաշիվներին: Ինչևէ, ամեն դեպքում հարկավոր է այս հարցում հեռատես, զգույշ, բազմակողմանի և կշռադատված քաղաքականություն վարել: Այս իրավիճակում Կուրղինյանից բացի, Ռուսատանի նոր` «պրոֆեսիոնալ զբաղվող» պաշտպան է հայտնվել: Չնայած երևի նոր չէ, լավ էլ հին է, որովհետև այդ «պաշտպանը»` «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը միշտ էլ գլուխ էր գովում ռուսաստանյան զանազան շրջանակներում ունեցած կապերով: Հիմա էլ պատկերացնու՞մ եք, հակառուսականության դաշտ ստեղծելու գործում մեղադրում է ոչ ավել, ոչ պակաս ՀՀ իշխանություններին:
Այդ դեպքում ինչով բացատրենք ներկա և անցյալի շատ քաղաքական գործիչների, զանազան մեկնաբանների մեղադրանքները ներկայիս իշխանություններին չափազանց ռուսամետ լինելու վերաբերյալ: Ամեն ինչ չափ ու սահման պետք է ունենա և ինչ-որ խոսքեր «բլթացնելուց» առաջ հարկավոր է մտածել, թե ում ինչում ես մեղադրում և ինչ հետևանքներ կարող է ունենալ միջպետական հարաբերություններում: Ինչքան վատ այնքան լավ սկզբունքի ժամանակները չէ, ռուս-հայկական հարաբերությունների շատ վտանգավոր, վճռորոշ, խութերով լեցուն, պայթունավտանգ ժամանակաշրջան ենք ապրում` կապված ԵՄ Ասոցացման պայմանագրի, ազերիներին վաճառվող աննախադեպ ռազմական տեխնիկայի, նրանց ռազմատենչ քաղաքականության, հիմա էլ այս բեռնատարի պատահարի և դրա շուրջը ստեղծված երկկողմանի չափազանց զգացմունքային, շատ դեպքերում մակերեսային և նույնիսկ անտրամաբանական, «խալաթային» մակարդակի գնահատականների հետ կապված…
Վտանգավոր է համակերպվելը, առավել վտանգավոր` անմտածված, չկշռադատված քայլեր կատարելը, որը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ: Մեզ առավել քան երբևե ճկունություն, խոհեմություն և կրկին ու կրկին խոհեմություն է պետք, մենք չենք կարող հիմա Ներսես աղբարի նման «թոքը» շպրտել ռուսների երեսին…
Աստված ոչ անի էլի հետագայում սկսենք խոսել հայի հետին խելքի մասին:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը
Ֆեյսբուք