▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

RollingStone-ի հարցազրույցը Սերժ Թանկյանի հետ

Արդեն տեղեկացրել ենք, որ RollingStone պարբերականն անդրադարձել է System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի` այս տարվա ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում նախատեսված համերգային շրջագայությանը, որը  նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: Պարբերականը հարցազրույց է վերցրել խմբի մեներգիչ Սերժ Թանկյանից:

tert.am-ը թարգմանաբար և հատվածաբար ներկայացրել է հարցազրույցը. 


«Իրենց ռիթմիկ երաժշտությամբ ու մեղեդիներով System of a Down խումբը միշտ բարձրացրել է 1915-ին իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:  Այժմ խումբը, որի անդամները ցեղասպանությունը վերապրած մարդկանց ժառանգներն են, Օսմանյան կայսրության  իրականցրած ցեղասպանության, որին զոհ գնաց 1.5 մլն հայ, 100-ամյա տարելիցը նշում է  Wake Up the Souls միջազգային համերգային շրջագայությամբ: System-ի տղաները   միշտ են ոգեկոչել զոհերին՝ «հիշել հոգիներին», դրանից էլ՝ շրջագայության անվանումը` Wake Up the Souls («արթնացրու հոգիներին»)»:


-Ինչո՞ւ որոշեցիք Հայոց ցեղասպանության հարյուամյակը նշել շրջագայությամբ:


- Սա այն աշխատանքն է, որը մենք արել ենք տարիների ընթացքում:  Souls-ի հասկացությունը վերաճեծ շրջագայության,  մի երևույթ, որին մենք հավատում ենք` որպես ցեղասպանությունը վերապրածների երեխաներ:

 

-Որո՞նք են արդարության հասնելուն ուղղված քայլերը:

- Մեզ համար կարևոր է, որ Թուրքիան իմանա իր սեփական պատմությունը ճիշտ կերպով: Խոսքը պարզապես հայերի, հույների կամ ասորիների ցեղասպանության մասին չէ, այլ կատարվող իրադարձության: Չկան գործարկվող միջազգային համաձայնագրեր, որոնք կկագնեցնեն ցեղասպանությունը: ՄԱԿ-ի տարբեր կառույցների` ցեղասպանությունը կանխող  հռչակագրերից զատ չկան հստակ բանաձևեր Ցեղասպանության  կամ Հոլոքոստի մասին:


-Երբևէ ելույթ ունեցել ե՞ք Թուրքիայում:


- Ո'չ:  Մենք ակնկալում էինք Թուրքիա մեկնել այս շրջագայության շրջանակներում: Մենք պետք է կառավարության թույլտվությունը ստանայինք` հաշվի առնելով մեր բացահայտ խոսքը Ցեղասպանության թեմայի շուրջ: Մենք որոշ ժամանակ սպասեցինք, սակայն այդպես էլ պատասխան չստացանք: 

-Կարծում եք` Թուրքիան երբևէ կընդունի՞ Ցեղասպանությունը:


-  Ես կարծում եմ, որ դա   հնարավոր է: Ես տեղեկացել եմ, որ փոքրամասնական պատգամավորներից մեկը Թուրքիայի խորհրդարանում բանաձև է ներկայացրել նախկինում կատարված հանցանքների, այդ թվում` Հայոց ցեղասպանության  ճանաչման մասին: Իհարկե, այդ բանաձևը շատ ձայներ չի ստանա, սակայն դա արդեն դրական քայլ է, և ժամանակը կարող է փոխել իրադրությունը:


-Խոսելով ժամանակի փոփոխության մասին` հայ հայտնիները ևս մեծ ուշադրություն են հրավիրում ցեղասպանության թեմային


- Միանշանակ: Անկախ այն ամբողջ հարձակումից, որին ենթարկվում է Քիմ Քարդաշյանը, կարող եմ ասել, որ նրա հիշատակումներով Հայոց ցեղասպանության իրողությունը տարածվում է աշխարհով մեկ, դա արժեքավոր է: Նա կարող է գիտակցության մեծ ալիք բարձրացնել: Իրականում նա ավելի շատ հետևորդներ ունի Twitter-ում, քան ես, միանշանակ (ծիծաղում է):

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее