▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆու մոտ այսօր հացադուլն իրեն զգացնել էր տալիս

Րաֆֆու մոտ այսօր հացադուլն զգացնել էր տալիս: Ձայնը մի քիչ էն չէր, քեֆը տեղը չէր: 

Կարինն էլ էր անհանգիստ: Սովորաբար, Կարինը չի կորցնում ինքնատիրապետումը, սյուրռեալիստական թեթեւությամբ` համ ներկա է, համ` բացակա. նրան նայելիս հասկանում ես` գիտի քայլերի հաջորդականությունը: Այսօր ներքին տագնապով սպասում էր ասուլիսը շուտ պրծնի: 
Հիշենք` Րաֆֆին բացառապես լսում է Կարինին, որն էլ իրականցնում է ամբողջական մոդերացիան:
Մինչեւ ապրիլի իննը դեռ շատ կա,. նրանց ուժերն ու նյարդերը կհերիքեն? այս տեմպին, փոքր-ինչ դժվար է ասել:
Րաֆֆին ճար չունի. նա դուրս չի գալու Ազատության հրապարակից, որովհետեւ դուրս գալը կշանակի, որ ընդդիմության լիդերի այդքան դժվար ստատուսը կորսվում է: Սերժին է հրավիրել Ազատության հրապարակ:
Դժվար է կարծել, որ Սերժ Սարգսյանը կգա այնտեղ, այդ մասին կարծիք է հայտնել անգամ Գալուստ Սահակյանը: Համ էլ` Սերժին Րաֆֆին պետք է առանց հացադուլ` թրաշված ու կերած, կներեք` կազդուրված:
Րաֆֆիի այսօրվա ասուլիսի ամենահետաքրքիր պահը, սակայն, ապրիլի իննի այլընտրանքային ինագուրացիայի «մոմենտն»  էր:
Անչափ ուղղակի հնչած հարցին նա չտվեց ուղղակի պատասխան, մանեւրեց ու ասաց` դա լինելու է նոր Հայաստանի երդմնակալության արարողությունը:
Հասկանալի է.
ա/.Րաֆֆին լիարժեք պատրաստ չէ դրան եւ կամ` չի ցանկանում դա անել, որովհետեւ որքան էլ հետաքրքիր, մի քիչ անսովոր, էլ չասենք` աբսուրդ, եթե` անկեղծ, ապա ծիծաղելի է լինելու, որ նա հրապարակում, չթրաշված, ձեռը դնում է Աստվածաշնչին ու ինքնորոն բարձրաձայն երդվում:
Սա, ի դեպ, ոչ այնքան իր, որքան «անհնազանդեցների»  իդեա-ֆիքսն է` Աշոտ Մանուչարյան, Անդրիաս Ղուկասյան, Մանվել Սարգսյան եւ իհարկե` Սիվիլնեթ, որպեսզի պայքարը հասնի մինչեւ քաղաքապետի ընտրություններ, Սերժի ապրիլի իննը հարամելուն զուգընթաց` մարշ-բրոսոկը այն փոխանվի պարոն Օսկանյանին: Հասկանալի է, իրականում` ում: Որովհետեւ սա Քոչարյանի վերջին` ամենավերջին մարտն է: Հակառակը նշանակում է` 2018-ին ինքը չկա:
Րաֆֆիենք սա հասկանում են:
բ/.Հասկանում են, որ Րաֆֆու այլընտրանքային երդմնակալությունը ոչ այնքան իմպորվիզացիա է դառնալու, քննարկվի, ձեռ առնվի իշխանական, որքան նույն` մերձ-ԲՀԿ-ական, մերձ-ՀԱԿ-ական շրջանակների, լրատվամիջոցների կողմից, ու ահավոր` դաժան ձեւով:
գ/.Հասկանալի է, որ այդ երդմնակաության ժամանակ <շահագրիգիռները> պատրաստվում են ու կարող են մի թեթեւ մեկի քթից արյուն հոսեցնել, ինչին, ասել ենք, ինչն էլ կվնասի ոչ միայն սերժին, այլեւ` Րաֆֆուն, ու որպես հանդուժողականության կենդանի մարմնացում, որպես արյուն բացառող տեսակ:
Ուստի թե օբյեկտիվ մտահոգությունների, թե հացադուլի, թե ... եղանակի պատճառով այսօր մեր Րաֆֆին քիչ մը տկար էր:
Առողջություն Րաֆֆուն:
Գարուն, շուտ արի:

Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее