«Ժառանգության» հացադուլ հայտարարած առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին օրեր առաջ այցելած ամերիկացի բժիշկ Փիթեր Բինգոմը այսօր կրկին նրա կողքին էր: Եվ ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ նա նվագել է, Րաֆֆի Հովհաննիսյանը` երգել: Պարզապես այս անգամ նրանց կողիքն է եղել նաև «Ժառանգության» առաջնորդի մայրը, ով, ինչպես երևում է տեսանյութում, նրանց ոգևորելու համար նազանքով շարժում է ձեռքերը:
Րաֆֆի Հովհաննիսյանը երգում է «Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի» երգը:
Տեսանյութը` 1in.am-ի