«Ռոբերտ Քոչարյանը առաջիններից մեկն էր, ով հասկացավ՝ ինչ է ազատ մամուլը և ինչ հետևանքներ կարող է ունենալ: Եվ ուղիղ 11 տարի առաջ այս օրը կապույտ էկրանից զրկվեց «Ա1+» հեռուստաընկերությունը. Քոչարյանը ցանկանում էր լսել միայն իրեն հաճելի լուրեր»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է «Ա1+» -ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:
Ըստ նրա` այսօր «Ա1+»-ի աշխատակազմի մեծ մասը աշխատում է` չնայած ի հայտ են եկած ֆինանսական, տեխնիկական և կադրային խնդիրներին։
«Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել և չեմ զբաղվելու: Քարոզարշավի ընթացքում չեմ դառնա ոչ մի ուժի, այդ թվում` «Ժառանգության» խոսափողը»,- ըննդգծել է Մ. Մովսեսյանը: