▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխվել է պոպուլյար լինելու սանդղակը. Ժակ

Life.panorama.am-ը գրում է. 1895թ-ին այս օրը՝ մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ռուսական ֆիզիկա-քիմիական հանրությանը ներկայացրեց իր զեկույցն ու իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոսարքավորումը՝ իրականացնելով առաջին ռադիոկապը. մայիսի 7-ը համաշխարհային գիտության եւ տեխնիկայի պատմության մեջ համարվում է ռադիոյի ծննդյան օրը: Մեր այսօրվա զրուցակիցն է ռադիո եւ հեռուսատահաղորդավար Ժակը: Մեզ հետ զրույցում Ժակը իր դիտարկումները ներկայացրեց այսօրվա ռադիոյի երաժշտական պահանջների մասին, տվեց իր գնահատականը ժամանակին համընթաց քայլող հայ երգիչների գործունեությանը, որոնց երգերը տեղ են գտնում մերօրյա հայկական ռադիոներում, վեր հանեց այն խնդիրները, որոնք խանգարում են շատ երգիչների, ինչի արդյունքում նրանց երգերը հաճախ լռում են ռադիոյում, եւ խոսեց 21-րդ դարում մարդկանց կյանքում ռադիոյի դերի մասին:

Մեզ հետ զրույցում ռադիոհաղորդավարը հիշեց, որ ռադիոյում իր առաջին փորձառնությունը դեռ 1998թ-ին է եղել Հայաստանի Հանրային ռադիոյում: Նրա հավաստմամբ ռադիոն իր լայն աշխարհով մշտապես հետաքրքրել է նրան եւ հեռուստատեսային ոլորտ տեղափոխվել է խիստ պտահական. «Ռադիո Վանում աշխատելով մենք ձեռնարկեցինք «Ոսկե քնար» մրցանակաբաշխությունը, որը այսօր վերանվանվել է «Van music awards»-ի այն եղավ ռադիոոլորտում առաջինը եւ միակը իր կայացածության աստիճանով, այն ուներ նաեւ հեռուստետսային լուսաբանում, որի արդյունքում էլ ես հայտնվեցի նաեւ հեռուստատեսություն»,- պատմեց նա:

Խոսելով հայկական ռադիոների՝ երգիչներից սպասվելիք պահանջներից, Ժակը նկատեց, որ այսօր փոխվել են պահանջներն ու մոտեցումները. «Օրինակ «Ոսկե քնար»-ը տարիներ առաջ զուտ էստրադային երգերի հիման վրա էր կազմվում, բայց այսօր ավելի շատ պահանջը դեպի էքսպերիմենտալ երաժշտության նկատմամբ է հետաքրքրությունը: Զուտ էստրադան մեզ համար դարձել է ոչ այնքան հետաքրքիր, քանզի իր առողջ տեսակով, կարծում եմ, այլեւս գոյություն չունի»,- նկատեց Ժակը»,- նշեց նա: Այն հարցին, թե ինչո՞ւ է ռադիոյի հետաքրքրությունը պակասել էստրադայի նկատմամբ, որը երգարվեստում դասական ոճ է համարվում, ռադիոհաղորդավարը նշեց. «Ռադիոն մշտապես ողջունում է որակյալ աշխատանքները, այդ թվում նաեւ էստրադային երաժշտությանը, պարզապես թե ռադոյի, թե հեռուստատեսության մասնագետները, թե արտիստները պետք է հասկանան, որ ժամանակը առաջ է ընթանում եւ նոր պահանջներ են առաջանում՝ ինչ-որ կերպ փոփոխվելու, որոշակի հետաքրքիր եւ  նոր լուծումներ առաջարկելու: Այս առումով ցանկացած արտիստ, ով նախկինում ստաբիլ ուղղվածության մեջ է եղել, որակյալ երգեր ու աշխատանքներ է արել, հիմա էլ տեղ ունի ռադիոյում, բայց կարծում եմ, որ նոր ժամանակներում նոր խնդիրներ են առաջ գալիս, սա պետք է հաշվի առնել»: Այն հարցին, թե իրարամերժություն չի առաջանում արդյոք, քանի որ նախկինում գործող շատ երգիչների նոր էքսպերիմենտները շատ դեպքերում քննադատությունների կիզկետում են, իսկ նրանք, ովքեր նորարարություններ չարեցին՝ կարծես մոռացվեցին, Ժակը պատասխանեց. «Երաժշտակն ռադիոծրագրի հաղորդավար լինելով՝ պետք է նկատեմ, որ մերօրյա երաժշտական պահանջներին հարմարվողականությունը պետք է լինի բնական, այլ ոչ թե արհեստական, այն չպետք է լինի առաջնահերթ շուկա գրավելու համար, թեեւ մարդիկ, աշխատելով շոու բիզնեսի ոլորտում, շատ հաճախ նման խնդիրներ ունեն: Ես ի նկատի ունեմ այն փորձարկումները, որոնք հատկապես նոր սերնդի մոտ է առկա: 2000-ակնների եւ 2010-ականների միջեւ փոխվել է պոպուլյար լինելու սանդղակը»: Ժակը կարծում է, որ երգիչների երաժշտական ճաշակը ընկնում է այն ժամանակ, երբ նրանք իրենց մեջ այնքան ուժ չեն գտնում ոչ թե առաջարկելու որակյալը, հետաքրքիրն ու լավը, որը նա կարող է անել, այլ այն դեպքում, երբ նա տեղի է տալիս բացառապես շուկայի պահանջին. նրա պնդմամբ՝ նվազագույնը կարելի է համատեղել այդ ամենը. «Օրինակ ինձ համար շատ գովելի եւ հրաշալի գործունեություն է ծավալում Վարդան Բադալյանը, ում աշխատանքը ազգային նվագարանների հետ ժողովրդական երգի մատուցումը շատ փայլուն էր արված, որտեղ երիտասարդ երգիչը անկեղծ էր իր հոգով եւ ցանկությամբ, քանի որ, գնալով այս ուղղությամբ, նա արդեն գիտեր, որ այն չի կարող ունենալ մեծ ֆինանսական շահ, բայց նա մնայուն աշխատանք կատարեց: Նույն կերպով երգչուհի Արփին վերջերս հետաքրքիր ձայանսկավառակ ներկայացրեց՝ երկար տարիներ աշխատելով կենդանի նվագակցությամբ, հասավ այն աստիճանի, որ պատրաստ է ներկայացնել երաժշտական նյութ, որից չես ամաչի, նրա աշխատանքում կարող են գտնվել վիճելի հարցեր՝ կապված Կոմիտասի եւ Սայաթ-Նովայի երգացանկը նորովի ներկայացնելու հետ, բայց նա ուներ ցանկություն: Հետաքրքիր խումբ է Renkarnacia-ն. այսօր անկեղծություն բառը շատ է շահարկված. Դժվար է ունենալ այդ անկեղծության սանդղակը»,- շեշտեց նա:

Ժակը նկատեց նաեւ, որ ռադիոն, հատկապես Ռադիո Վանը ոգեւորվում է կենդանի կատարումներով, թեկուզեւ օտարալեզու հայտնի երգերի նոր մշակումներով, որոնք, նրա խոսքերով, կարող  են եւ հաջողվել, եւ թերանալ. «Թերացումներից չպետք է վախենալ, քանի որ դա գուցե ճանապարհ է հաջողության հասնելու համար: Այսօր Ռադիո Վանը փորձում է  իր շուրջը հավաքել այդպիսի ոգեւորություն ու անկեղծություն ունեցող երաժիշտներին»,- նշեց նա:

Խոսելով 21-րդ դարում Հայաստանում ռադիոլսողների եւ ռադիոյի արդիականության մասին Ժակը հույս հայտնեց. «Ես հույս ունեմ, որ ռադիոն որպես լրատվամիջոց եւ հաղորդակցման միջոց նոր ժամանակներում չի կորցնի իր նշանակությունն ու արդիականությունը, քանի որ այն տրանսվորմացվում է՝ այսօր հայտնվելով ինտերնետ հարթակում»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее