▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձագետներ. Google-ը մանիպուլյացիայի է ենթարկում միլիոնավոր մարդկանց` հօգուտ Քլինթոնի

Հայտնի հոգեբան Ռոբերտ Էփսթայնն ապացուցում է Google ընկերության որոնողական հարցումների կանխակալությունը։ Հոգեբանի կարծիքով` նման հարցումները կարող են հանգեցնել նրան, որ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը երեք միլիոն քվե ստանա առաջիկա նախագահական ընտրություններում։

Դմիտրի Կոսիրև` «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության քաղաքական մեկնաբան Մենք խոսում ենք արդեն ծագած ու մարած սկանդալի մասին, բայց որը կարող է կրկին «պայթել»։ Բանն այն է, որ Googel որոնողական համակարգը, զբաղվելով ուղեղների վտանգավոր «լվացքով», օգնում է Հիլարի Քլինթոնին նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ամենահետաքրքիրն այն է, որ խնդիրը միայն Հիլարին չէ. ընթացող քարոզարշավը պայթյունավտանգ է մի քանի առումով. այն կարող է պայթեցնել այն ամենը, ինչի վրա հիմնված է արևմտյան քաղաքակրթությունը։ Ուստի, եթե դրա հիմքում նենգությունն է, ապա դա կարող է ինչ-որ մեկին դուր չգալ։ Մեր հրաշքը Ամեն ինչ սկսվեց տեսանյութից. ոմն Մեթ Լիբերմանը ցույց է տալիս, որ Google-ի որոնողական համակարգը շատ տարօրինակ և դեմոկրատների թեկնածուի համար կոմպլեմենտար հուշումներ է տալիս, իսկ դա չի կարող պատահական լինել։ Տեսանյութում բացատրում են, թե դա ինչու է այդպես. ներկայացվում են հենց այս ընկերության սեփականատերերի վաղեմի կապերը դեմոկրատների կուսակցության, Քլինթոնների ընտանիքի, ինչպես նաև Պենտագոնի հետ և այլն։ Դուք կարող եք դիտել այդ տեսանյութը։

Խոսքը autocomplete կամ ավտոմատ հուշում կոչվող փոքրիկ և հաճելի գործառույթի մասին է, որն ընդամենը նախատեսված է որոնման ընթացքում մեր ժամանակը խնայելու համար։ Երբ սկսում եք տպել «պուշկին պ» հարցումը, որոնումն արդեն գուշակում է ձեր ցանկությունը և բերում` «պոետ» (այլ ոչ թե համանուն քաղաքը) բառի պատասխանները։ Բայց եթե շարունակեք այսպես` «պուշկին գր…», ապա ձեզ կհուշեն ոչ թե «գրող», այլ «գրել է նամակներ կնոջը»։ Այն պարզ պատճառով, որ հարցումների մեծ մասն առնչվում է այդ թեմային։

Մեկ տող ներքև կլինեն հուշումների այլ տարբերակներ։ Բոլոր որոնողական համակարգերն այդպես են անում։ Բայց Հիլարի Քլինթոնի դեպքում նկատվել են տարօրինակ բաներ։ Օրինակ` Դոնալդ Թրամփը նրան հանցագործ է անվանել, դա գլխավոր նորությունն է, դուք ուզում եք իմանալ, թե նա բառացիորեն ինչ է ասել, հավաքում եք «հիլարի հ…» և ձեզ մոտ հայտնվում եք մի քանի տարբերակներ, որոնք շատ տարօրինակ են։ «Հրաշք», «նախագահ», միայն ոչ այն, ինչ ձեզ պետք է։ Անգլերեն տարբերակում խոսքը վերաբերում է Հիլարիին մեղադրանքներ ներկայացնելուն (indictment), իսկ Google-ը որոնողին տանում է ամեն տեղ, ընդհուպ մինչև Հնդկաստանի հետ ունեցած հարաբերություններ։ Ինչո՞ւ դա չի կարող այդպես լինել, որովհետև ավտոմատ հուշումը պետք է լինի ավտոմատ։ Եթե մարդկանց մեծամասնությունն այսօր ինչ-որ բան է որոնում Հիլարիի հանցագործությունների մասին և ոչ մեկին հետաքրքիր չեն Հնդկաստանի հետ նրա փոխհարաբերությունները, ապա համակարգը պետք է հաշվի առնի դա իրական ժամանակի ռեժիմում և համապատասխան արձագանք տա։ Ի դեպ, այլ որոնողական համակարգերում` Bing կամ Yahoo, ամեն ինչ նորմալ է եղել, իսկ Google-ում` ոչ։

Աղբյուրը` armeniasputnik.am

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее