▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ն կնոջը վտարեց. «Ժողովուրդ»

2014թ. հունիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ սեփականության իրավունքով նախարարությանը պատկանող Դիլիջանի Զինվորական թաղամասի 103/1 տնակից Հերմինե Անտոնյանին վտարելու պահանջով: Հայցի մեջ  նախարարությունը հայտնել է, որ Հ. Անտոնյանը Դիլիջանում տեղակայված զորամասերից մեկում երբեւիցե ծառայողական կամ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվել, սակայն 2002թ.-ից  ապօրինի զբաղեցնում է  Զինվորական թաղամասում գտնվող հիշյալ տնակը, որը հանդիսանում է պաշտպանության նախարարության սեփականությունը: Հայցադիմումի մեջ նշված է. «Պատասխանող Հ. Անտոնյանը տարբեր հրամանատարների կողմից բանավոր բազմիցս զգուշացվել է տնակն ազատելու վերաբերյալ, սակայն ապարդյուն»: Հ.  Անտոնյանը 2008թ. հունիսի 27-ին այդ տնակում հաշվառվել է փաստացի հիմունքներով, որի համար հիմք են հանդիսացել ոստիկանության կողմից  կատարված ստուգման արդյունքները:  Դիլիջանում  2014թ. օգոստոսի 7-ին կայացած նախնական դատական նիստում Հ. Անտոնյանն առարկել է հայցի դեմ, սակայն պատշաճ ծանուցված լինելով սեպտեմբերի 19-ին նշանակված դատաքննության մասին, դատական նիստին չի ներկայացել: Հոկտեմբերի 2-ին  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը վճռել է հայցը բավարարել եւ Հ. Անտոնյանին  վտարել ՀՀ պաշտպանության նախարարության սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան քաղաքի Զինվորական թաղամասի թիվ 103/1 հասցեում գտնվող տնակից: Տարակուսելի է, թե  ինչպե՞ս է զինվորական ծառայության մեջ չգտնվող կինը 12 տարի բնակվել պաշտպանության նախարարությանը պատկանող տնակում: Միթե այս ողջ ընթացքում նախարարությունը  գույքի հաշվառում չի արել:

 

Հեղինակ` ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее