▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ-ում էլի կադրեր են փոխում. «գեներալների հետ քյալլա տվողը» տեղափոխվել է Գյումրի.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են, Վարդան Հարությունյանն իր իսկ նշանակած տեսչության պետերին 1-2 ամիսը մեկ փոխում է։ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսյանի բարեկամը՝ Ռուբեն Սարկիսյանը, Եղեգնաձորից տեղափոխվել է Վանաձորի հարկային տեսչության պետ։ Նա 2 ամիս առաջ էր Արաբկիրի հարկայինից տեղափոխվել Եղեգնաձոր։

Իսկ Վանաձորի պետը գնացել է մաքսային՝ տեղակալի պաշտոնին։ Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանի եղբայրը՝ Կարեն Սարգսյանը, Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխվել է Սեւանի տեսչության պետ։ Վանաձորցի, բայց տարիներով «գեներալների հետ քյալլա տվող» Արմավիրի հարկայինի պետ Արթուր Եթիմյանն էլ, որ 2016թ․ դեկտեմբերին նշանակվել էր Իջեւանի հարկային տեսչության պետ, տեղափոխվել է Գյումրի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее