▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայքարը Արագածոտնի մարզում թեժ է լինելու.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը ապրիլյան խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի ցուցակով ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Արագածոտնի մարզում: Այս տեղեկությունը մեզ  հետ զրույցում նա չհերքեց:

«Այո, հավանականությունը մեծ է»,- ասաց ՀԱԿ վարչության անդամ Մալխասյանը: Ի դեպ, Արագածոտնի մարզում պայքարը բավական թեժ է լինելու: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ից բազմաթիվ ռեյտինգային թեկնածուների անուններ են շրջանառվում՝ պատգամավոր Մնացական Մնացականյան, նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյան, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, Ապարանի նախկին քաղաքապետ Ռուբեն Հայրապետյանի՝ Գազի Ռուբոյի որդին:

Վերջինիս, ըստ տեղեկությունների, պաշտպանում է ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը: ՀՀԿ-ի թեկնածուների շարքում են նաեւ Արագած Ախոյանը եւ Բազմասեր Առաքելյանը: Իսկ ԲՀԿ-ից առաջադրվելու է Լյովա Խաչատրյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее