▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական գյուղերում ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյան

«Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական գյուղերում ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական ԶԼՄ-ներին

 

Նիկոլ Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է․ «Կարծում եմ, որ սահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով մենք ցույց ենք տվել մեր անկեղծությունը:

...Կառավարությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական այն գյուղերում, մասնավորապես 4 գյուղերի մասին է՝ Ղըզըլհաջիլի, Խեյրումլի, Աշաղը Ասկիպարա, Բաղանիս-Այրում, որ այդ գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, այդտեղ մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա նաև հույս է հայտնել, որ այդ նույն պրոցեսի արդյունքում պետք է նույնքան հնարավոր դառնա մարդկանց կյանքն առանց սթրեսների Հայաստանի Հանրապետության՝ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում։
«Ես հավատում եմ, որ ավելացնելու է հավատը խաղաղության նկատմամբ՝ և՛ Հայաստանի հանրության, և՛ Ադրբեջանի հանրության շրջանում, և՛ ի վերջո նաև վստահության որոշակի պաշար է կուտակելու։ Եկեք արձանագրենք, որ խորը անվստահություն կա: Նաև ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել սահմանազատման հարցերով հանձնաժողովների անդամների և երկու համանախագահների կատարած աշխատանքի մասին, որոնք փորձում են մոլեկուլ առ մոլեկուլ վստահություն կառուցել, որին խնամքով վերաբերվելու դեպքում դա կարող է զարգանալ, խնամքով չվերաբերվելու դեպքում կարող է փլուզվել։ Այդ հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի կողմից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանի կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը»,- ասել է Փաշինյանը։

***

«Ռուսաստանը նունպես Հարավային Կովկասում իր հարաբերությունները դիվերսիֆիկացնում է և դա սկսել է մեզնից առաջ: Եվ ՀԱՊԿ-ի խնդիրը ծագել է այդտեղից: Որովհետև հիմա ՀԱՊԿ-ում 2020 թվականի պատերազմից էլ առաջ ՌԴ-ն հավասարահեռ քաղաքականություն է վարում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ուզում եմ նշել, որ մեր տարածաշրջանում հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը մեկնարկել է Ռուսաստանի կողմից: Եթե, օրինակ, մինչև 2012-13 թթ. ՌԴ-ի քաղաքականությունն այն էր, որ ՀՎ Կովկասում ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցն է, Ադրբեջանը` գործընկերը, ապա դրանից հետո իրավիճակը փոխվել է»,- բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ 2022 թ-ի փետրվարին Ռուսաստանը և Ադրբեջանը միասին ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեցին և ըստ էության հենց այդ հռչակագրում արձանագրվում է քաղաքականությունների համաձայնեցման անհրաժեշտությունը:

***

Մենք չունենք համոզմունք, որ ՀՀ-ն չի ենթարկվի ռազմական հարձակման, դրա համար զարգացնում ենք պաշտպանական կարողությունները, բրիտանական ԶԼՄ-ներին հայտնել է վարչապետ Փաշինյանը: Նա շեշտել է, որ ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը.

«Ոչ մի երկիր չպետք է խանգարի մյուսին` հզոր բանակ ստեղծել։ Մեր պաշտպանական ծախսերը կազմում են ընդամենը 15-20%-ն այն գումարի, որը Ադրբեջանը ծախսում է զենք գնելու վրա»,- ասել է նա։

***

Ինչպես հայտնել ենք, բրիտանական լրատվամիջոցների հետ հարցազրույց է տվել ՀՀ վարչապետ Փաշինյանը: Արցախից բռնի տեղահանվածների՝ պատմական հայրենիք վերադարձի հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Իրատեսական չեմ համարում: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի համար պատերազմ վարել չի պատրաստվում։

Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի: Եվ մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,- ասել է Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее