Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փոխվել է։ Մեր և հարակից տարածաշրջաններում նոր կարգեր ու նոր դաշինքներ են ձևավորվում։ Խաղը բազմամակարդակ է։ Ամենավերին օղակում ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Չինաստանն են պայմանավորվում, շոուն ապահովում են երկրորդ օղակի երկրները՝ կոնկրետ մեր տարածաշրջանում Իրանը, Թուրքիան ու Իսրայելը, դե իսկ գինը վճարում ամենաթույլերն ու անհեռատեսները։ Չթվարկեմ… *** |
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես և ակնկալվում էր, ապրիլի 14-ի վաղ առավոտյան Իրանն սկսեց «Ազնիվ խոստում» կոդային անվանումով պատասխան ռազմագործողությունը, որի շրջանակում, ըստ մի շարք աղբյուրների, Իսրայելի դեմ արձակվել է 185 «Շահիդ» տեսակի ԱԹՍ, 110 բալիստիկ, 36 թևավոր հրթիռներ։ Արձակումներն իրականացվել են ոչ միայն Իրանի, այլև՝ Իրաքի և Եմենի տարածքներից։ |
***
Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Ամփոփելով անցած գիշերվա իրանական վրիժառության պառասխան գործողությունը, պետք է նշել, որ հարվածի բնույթը եղել է սահմանափակ՝ ոչ թե պատերազմ Իսրայելի դեմ, այլ հենց պատասխան սահմանափակ հարված կոնկրետ իսրայելական ռազմական ենթակառուցվածքի Նեգևի անապատում։ Չնայած դրա սահմանափակությանը, կիրառվել են մեծաքանակ ԱԹՍ-ներ և մոտ մեկ-երկու տասնյակ հրթիռներ, ինչի արդյունքում թիրախը խոցվել է, չնայած իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները։ Այժմ պայքարը շարունակվում է քարոզչական տիրույթում՝ նաև ապատեղեկատվական հսկայական հոսքերով, սակայն մի բան ակնհայտ է՝ իրանցիները շատ հստակ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում, ցավալիորեն, հասկանում են միայն ուժի լեզուն, իսկ վրիժառությունը դիտարկվում է պարտադիր պայման բոլոր արժանապատիվ պետությունների համար»։ *** Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում Իսրայելի բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Փիթեր Լերներն ասել է, որ կառավարությունն այսօր արտահերթ նիստ կհրավիրի ու Իրանին պատասխանելու վերաբերյալ որոշում կկայացնի․ «Սպասում ենք, որ կառավարությունի քիչ ուշ նիստ կհրավիրի, որոշում կկայացնի և համապատասխան հանձնարարականներ կտա զինվորականներին»,- նշել է նա։ *** Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելի դեմ իրանական հարձակումից ավելի շատ մարդկային կորուստներ է կրել Հորդանանը, քան Իսրայելը։ Իրանական անօդաչուի գործողության հետևանքով Հորդանանում արձանագրվել է 3 զոհ այն դեպքում, երբ Իսրայելում ծանր վիրավորվել է 1 աղջիկ երեխա...»։ *** Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի` պաշտպանելու իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից։ *** Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զեկուցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հաջող գործողության մասին «Սիոնիստական ռեժիմի դիրքերի դեմ»՝ ասելով, որ ԻՀՊԿ-ի «քաջարի ուժերը դաս են տվել սիոնիստ թշնամուն»։ «Ես ընդգծում եմ, որ Իրանի ազգի շահերի դեմ ուղղված ցանկացած նոր արկածախնդրություն կհանդիպի ավելի կոշտ և ափսոսանքի հանգեցնող պատասխանի»,- ասված է Ռաիսիի ուղերձում։ «Անցած գիշեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը երկրի պաշտպանական և քաղաքական բոլոր հատվածների համագործակցությամբ և համակարգմամբ նոր էջ բացեցին Իրանի հզորության պատմության մեջ և դաս տվեցին սիոնիստ թշնամուն»,- ասել է Ռաիսին: *** Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս գիշեր Մերձավորարևելյան ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵՑ և… ԱՎԱՐՏՎԵՑ: Բոլորը գոհ են կամ գոնե ձևացնում են…, թե գոհ են… *** |
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանական հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր Իրաքի և Սիրիայի տարածքով գիշերն ուղղություն են վերցրել դեպի Իսրայել։ Թեպետ իսրայելական ՀՕՊ համակարգերը կարողացել են որոշակիորեն չեզոքացնել հարվածները` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի տեղական ուժերի օգնությամբ, սակայն իրանական բազմաթիվ հրթիռներ և ԱԹՍ-ներ, այնումենայնիվ, հասել են թիրախին։ *** |
Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո չեղարկել է Իրանի դեմ պատասխան հարվածը, գրում է New York Times-ը: Ըստ հրապարակման, Իսրայելի ռազմական կաբինետի մի քանի անդամներ կողմ են եղել պատասխան հարված հասցնելուն, սակայն Իրանի կողմից հասցված լուրջ վնասի բացակայությունը և Բայդենի հետ Նեթանյահուի զրույցից հետո հանգել են այն մտքին, որ այդ մտքից պետք է ետ կանգնել: |