▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ում տալիս ես քո ֆինանսը, նա էլ թելադրում է քո կյանքը

Շատ է խոսվում, որ Մաքսայինի օգտին կայացրած կառավարության որոշումն ամենևին էլ կառավարության որոշումը չէր. այն Պուտինի մտրակն էր: Ճնշումները, բնականաբար, անպակաս են, քանի դեռ մեր անտառները, սարերը, դաշտերը, ջրերը դարձել են հյուսիսի վայրագների որսատեղի: Նրան ում տալիս ես քո ֆինանսը, նա էլ թելադրում է քո կյանքը: Սա այլևս Կանտի սահմանած դատողության, նույնիսկ հասկացողության, թեև ցավալի, բայց տրամաբանական վիճակն է: Բայց մի կարևոր հանգամանք ևս կա: ԵՄ-ն, հայտնի է՝ գործում է որոշակի խաղի կանոններով, որոնք հիմնված են դեմոկրատական արժեքների վրա, այլ կերպ ասած՝ Եվրոպայի համար գոյություն ունի քաղաքականության արժեքային կողմ: Որևէ երկիր, որը կգտնվի եվրոպական շուկայում, պետք է ենթարկվի որոշ կանոնների, բավարարի որոշ ստանդարտներ, նորմեր, որպեսզի այդ հարաբերությունը կամ կառույցը ինստիտուցիոնալ և կազմակերպչական կայունություն և երկարակեցություն ունենա: Դրա համար ել 1957թ. հիմնադրված ԵՄ-ն ցայսօր էլ բավական կուռ կառուցվածքով գոյություն ունի և շարունակում է ընդլայնվել: Այն երկիրը, որը չի կատարի որոշ բարեփոխումներ ստվերի, մոնոպոլիաների, կոռուպցիայի, հովանավորչության ոլորտներում, չի կարող դառնալ եվրոպական շուկայի մաս: Պետությունը կամ տնտեսվարողները չեն կարող չթողնել որ այդ երկրում այլ անձինք ևս բիզնես ծրագրեր մշակեն ու իրականացնեն: Անհնար է տնտեսությունը մի քանի անգամ գերազանցող ստվեր, որովհետև Եվրոպան պետք է կարողանա կարգավորել ու ճիշտ կառավարել իր շուկան, վերջապես անհնար է ազատ առևտուր, եթե հսկայական ոլորտներ մոնոպոլացված են, բիզնեսը հովանավորված է, իսկ կոռուպցիան՝ ամենուր: Հիմա հարց է առաջանում, թե ուր կարող էին հայտնվել օլիգարխները Ասոցացումից հետո, և մի՞թե նրանք կարող էին մեր պետությանը թույլ տալ նման շռայլություն:

Արման Սահակյան

Ֆեյսբուք 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее