▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օտար հարս չեմ ուզում. Արմինե Հովհաննիսյան

1

Wnews.am-ը գրում է.

Արմինե Հովհաննիսյանին առաջին անգամ հանդիպեցի Օպերայի տարածքում՝  աֆիշաներն  ուսումնասիրելիս: Բարձրակրունկ կոշիկներով, նրբաճաշակ կնոջն անհնար էր չնկատել: Երկրորդ մեր հանդիպումը տեղի ունեցավ «Օրրան» բարեգործական հիմնադրամում: Այս անգամ ինձ հիացրեց  սերն ու ջերմությունը, որ նա  տալիս է  «Օրրան» հաճախող երեխաներին:

Փոքրիկները նրան տեսնելիս մոտենում էին, պատմում իրենց առօրյայից, դպրոցական հաջողություններից, տիկին Հովհաննիսյանը գրկում, համբուրում էր բոլորին՝ մի լավ,  ոգևորող  խոսք գտնելով յուրաքանչյուրի համար: Իր հինգ երեխաներից բացի,  նա հոգատարությամբ և ուշադրությամբ է պարուրում հարյուրավոր այլ երեխաների:

Կայքը զրուցել է տիկին Հովհաննիսյանի հետ ընտանիքի, երեխաների, ընտանիքում կնոջ դերի, մշակույթի,և այլ հարցերի շուրջ:

-Տիկին Հովհաննիսյան, Ձեզ տեսա Օպերայի տարածքում՝ աֆիշաներն  ուսումնասիրելիս: Ի՞նչ էիք փնտրում, ի՞նչ մշակութային միջոցառումների եք հաճույքով մասնակցում: 

– Մեր ընտանիքում մշակույթը շատ կարևոր դեր ունի: Դեռ  փոքր տարիքից  ես էլ, Րաֆֆին էլ, երեխաներին տարել ենք թատրոններ, համերգներ, մշակութային տարբեր միջոցառումներ: Միջոցառումների հրավերներ  հաճախ ենք ստանում: Վերջերս Բրիտանիայի դեսպանը ֆիլմերի փառատոնի  էր հրավիրել, հաճույքով մասնակցեցինք: Ընտանիքում մի  սովորություն ունենք, երբ որևէ մեկին հրավիրում ենք ճաշի, նախ պետք է միասին մասնակցենք որևէ մշակութային միջոցառման՝ հատկապես, որ շատ ենք ունենում արտասահմանցի հյուրեր, տարբեր երկրների  դեսպաններ, փնտրում ենք այնպիսի ծրագրեր, որ նրանց հասկանալի լինի, օրինակ՝ մնջախաղ, կամերային թատրոն, և միշտ կատակում եմ՝ ասելով. «Ձրի ճաշ չկա, պետք է նախ հոգևոր սնունդ ստանաք, նոր ճաշեք»: Այդ օրն էլ նայում էի, թե ինչ հետաքրքիր միջոցառում կա:

-Իսկ ի՞նչ եք կարդում:
-Ես հենց հիմա կարդում եմ Վահան Զանոյանի գրքերից մեկը։ Կարդացել եմ իր առաջին երկու գրքերը և փոքրիկ խորհուրդներ եմ տվել։ Նա շատ է գնահատում իմ կարծիքը: Ընդհանրապես, կարդում եմ գրքեր, որոնք մեզ նվիրել են,  քանի որ ժամանակ  չունեմ ընթերցելու այն, ինչ սիրում եմ։ Կարծում եմ, որ եթե այդ մարդիկ կարևոր  են համարել  և մեզ նվիրել են իրենց գրքերը, պետք է անպայման կարդամ, ծանոթանամ: Մի քանի օր առաջ այցելել եմ Ցեղասպանության թանգարան և Հայկ Դեմոյանը նվիրել է իր հեղինակած գրքերը՝  անհամբեր սպասում եմ, թե երբ ժամանակ կունենամ դրանք կարդալու համար:
Րաֆֆի Հովհաննիսյանը  Ձեզ նկատել է յուրահատուկ ոճի շնորհիվ, հիմա ինչպե՞ս եք Ձեզ համար հագուստ ընտրում: 
-Այո , երիտասարդ ժամանակ  տարօրինակ էի հագնվում,  շատ էի սիրում տարբերվել, հետաքրքիր հագնվել:  Այս օրերին ժամանակ չունեմ, հավես էլ չունեմ գնումներ անելու, շատ անգամ մայրս և քույրս են ինձ նվիրում հագուստ Միացյալ Նահանգներից  և եթե հագիս լինում է, հաճույքով հագնում եմ:

-Դուք և Րաֆֆի Հովհաննիսյանն ունե՞ք Ձեր երգը կամ սիրած  ֆիլմը։ Ընդանրապես՝ ձեր ճաշակները համընկնու՞մ են:
-Ունենք երկու երգ. երբ առաջին օրը ծանոթացանք մեքենայով մեր ընկերների հետ գնում էինք Վաշինգթոնից՝ Վերջինիա  և նա սկսեց  երգել.  «Ես պուճուր, յարս պուճուր»:  Ես այդ ժամանակ նիհարիկ, փոքրիկ օրիորդիկ էի, ինքը՝ շատ մեծ, թիկնեղ: Հիշում եմ՝  մտքիս մեջ ասում էի. «Հա ինչ էլ պուճուր ես դու» (հեղ. ծիծաղում է ):  Շատ ենք սիրում նաև  «Սարի սիրուն յարը«, երբ դեռ ամուսնացած չէինք, Րաֆֆին իր նամակներում ինձ այդ երգի բառերն էր գրում:  «Մեր» երգն է նաև Առաքել Մուշեղի երգը. մեր հարսանիքի առաջին պարը դրա տակ է եղել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее