«Հրապարակ» թերթը գրում է. «Մարզերի սոցիալական ծառայություններում եւ տարածքային գործակալություններում Վերահսկիչ պալատի ստուգումները դեռ չեն ավարտվել։ Որոշ կառույցներում ՎՊ-ն մեծ չարաշահումներ է հայտնաբերել, որոնք կհայտնվեն իրավապահների սեղանին։
Անցած շաբաթ վարչապետը կառավարության նիստում նշեց, որ պաշտոնանկություններ կլինեն։ Ո՞ւմ կամ ինչի՞ն են սպասում, երեկ հարցրինք կառավարության մեր աղբյուրին։ Պարզվեց՝ ոչ բոլոր մարզերում են ստուգումներն ավարտվել, սպասում են, որ վերջում փաթեթով, աղմուկ-աղաղակով ապօրինություններ թույլ տվածներից ազատվելու գործընթաց կազմակերպեն, հավանաբար՝ հաջորդ ամիս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում