▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի տղամարդու չի հաջողվել իմ ներաշխարհ թափանցել. Լիանա Զուրաբյան

​​​​​​​

 

 

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ը գրում է, որ խոսել է ասմունքող-հանդիսավար Լիանա Զուրաբյանի հետ, ում պահվածքն այս օրերին դարձել է ամենաքննարկվող ու թեժ թեման:  

-Լիանա, մասնագիտությամբ բանասե՞ր եք:

-Այո

-Ձեզ շատերը հիշում են «Արձագանք» ռադիոկայանի եթերից: Ե՞րբ որոշեցիք բեմ բարձրանալ:

-Ես չեմ որոշում, գործունեությունն ինքնըստինքյան ծավալվում է ու շրջանակները մեծանում: Որոշումները մեր ձեռքում չեն, ամեն ինչ վերևից է գալիս: Նշանակում է, ամեն ինչ այսպես պետք է լիներ:

-Դուք այսօր զբաղվում եք նաև թամադայի գործունեու

թյամբ: Մի տեսակ միմյանց հետ չեն խոսում թամադան ու ասմունքողը, համաձայն չե՞ք:

-Ձեր կարծիքը շատ սխալ է: Ինչպես նշեցիք, ես բանասիրական կրթություն ունեմ: Բան, նշանակում է խոսք, իսկ խոսք ասողը պետք է լինի բանիմաց, խոսքաշեն: Ես թամադա բառն այնքան էլ չեմ ընդունում, ճիշտ տարբերակը հանդիսավարն է:

-Ի՞նչ տարբերություն:

-Տարբերությունը մեծ է: Թամադաները եղել են մարդիկ, ովքեր չեն վճարվել: Ազգի մեծն է եղել, բանիմաց, խոսքաշեն մարդ, ում նշանակել են թամադա: Եվ այդ մարդն անվճար ղեկավարել է տվյալ հանդիսությունը: Բայց արդեն 15 տարի է` գործում են վճարովի հանդիսավարներ, ովքեր ստանձնում են այդ պրոցեսն ու վարում նմանատիպ առիթները: Այդ մարդիկ թամադաներ չեն կարող կոչվել, կոչվում են հանդիսավարներ: Ձեր կարծիքով հանդիսությունը պետք է վարի մատուցո՞ղը, երաժի՞շտը, թե՞ պարզապես երկու խոսք իմացողը: Հանդիսավարությունը խոսք է, գեղեցիկ վարելու իմացություն: Մարդը նախ պետք է ունենա բառերի մեծ պաշար: Կենաց ասելը մաղթանք է, որի համար նորից բառերի մեծ պաշար է պետք: Չէ՞ որ դու մարդու գովքն ես անում: Յուրաքանչյուր մարդու ականջները շոյվում են, երբ իրեն գովում են: Օրինակ, կարող եմ քեզ հիմա այնքան գովել, որ վերցնես գինով լի գավաթ ու խմես իմ կենացը:

-Լիանա, երբ ասացի, որ միմյանց հետ անհամահունչ են բեմն ու ռեստորանը, նկատի ունեի, որ մի կողմից գրական ստեղծագործություններ եք ներկայացնում մշակութասեր հասարակությանը, իսկ մյուս կողմից «խորովածային» տրամադրություն եք ապահովում խնջույքներին:

-Երկու կողմում էլ ժողովուրդ են: Ի՞նչ է, մեր ժողովրդական, վաստակավոր շատ երգիչ-երգչուհիներ չե՞ն երգում հարսանիքներին ու կնունքներին: Բոլոր արտիստներն են երգում: Ամեն մարդ յուրովի է վաստակում իր գումարը: Մեր ժողովուրդն արժանի է, որ իր առիթները գրագետ կազմակերպվեն, գեղեցիկ խոսքով: Նույն ժողովուրդը գալիս է համերգասրահ ու ծափահարում քեզ, միթե՞ նրանցից յուրաքանչյուրն արժանի չէ, որ իր առիթը գրագետ ու գեղեցիկ անցկացվի:

-Որքան նկատում եմ, տաքարյուն եք ու բռնկուն: Դա՞ է պատճառը, որ, երբեմն, մեղադրվումեք եթերում ոչ ճիշտ պահվածքի համար:

-Ես ունեմ շատ նուրբ զգացողություն և մարդկանց շատ շուտ եմ զգում: Երբ լինում եմ եթերում, կամ թեկուզ հիմա՝ Ձեզ հետ զրուցելիս, անմիջապես զգում եմ, և միանգամից վերցնում եմ պաշտպանիչ վահան. ոչ թե բռնկվում եմ, այլ փոխարենը ես խոսում ու թույլ չեմ տալիս դուք կամ նրանք իրենց թունոտ խոսքն ասեն:

-Վատ է, որ բոլորին նույն «արշինով» եք չափում ու նման ձևակերպում տալիս:

-Դե, հուսով եմ Ձեր նյութն ինձ կգոհացնի: Բոլորն ասեցին, որ կգոհանամ, բայց այդպես էլ ոչ-ոք ինձ չգոհացրեց:

-Միգուցե պատճառը Ձեր խո՞սքն է: Չէ՞ որ մենք գրում ենք այն, ինչ դուք եք ասում:

-Պատճառն իմ խոսքը չի, այլ այն, թե լրագրողներն ինչպես են լուսաբանում: Իմ զգայարանները շատ նուրբ են, դա ի ծնե է ինձ տրված: Զգում եմ, որ մարդիկ սկսում են ինտրիգային իրավիճակ ստեղծել: Ես շատ մարդասեր մարդ եմ, սիրում եմ մարդկանց, բայց զգում եմ, թե ով ինչ է շնչում և իմ շուրջը միայն լավ մարդկանց եմ հավաքում:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև` Սերժն ու Ծառուկյանն ինձ պետք է պարգև տան` քաղաքական թեման շեղելու համար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее